Համաշխարհային բրենդները և նրանց կողմից ստեղծված տարօրինակ ապրանքները

Գովազդը հրաշքներ է գործում։ Հիմա շատ ապրանքներ ասոցացվում են  որևէ կոնկրետ բրենդի հետ․ օրինակ, սուրճը՝ Starbucks-ի, գազավորված ըմպելիքը՝ Caca-Cola-ի հետ և այլն։ Բայց երբեմն բրենդը այնքան ճշգրիտ է ասոցացվում տվյալ ապրանքի հետ, որ ապրանքային տեսականին մեծացնելու յուրաքանչյուր փորձ, մեղմ ասած, տարօրինակ է թվում։ Ստորև ներկայացված են այն ընկերությունները, որոնք շեղվել են իրենց ճանապարհից և սկսել են արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք չեն ընդունվել սպառողի կողմից։



Colgate

Colgate-ը որոշել էր մեր կողքին լինել ոչ միայն ուտելուց հետո, այլ նաև ճաշի ընթացքում։ Colgate ընկերության բրենդի անվան ներքո արտադրվող պատրաստի սնունդը չընդունվեց հաճախորդների կողմից։ Դա նրանց համար տարօրինակ էր։ Ապրանքային տեսականին մեծացնելու ընկերության ցանկությունը ձախողվեց։



Harley Davidson

Harley Davidson-այնքան էլ տղամարդկային բրենդ չէ, ինչպես թվում էր։ Մոտոցիկլետներ արտադրող իդեալը ոչ միայն մոտոցիկլետներ է արտադրում, այլ նաև տորթերի զարդարում է իրականացնում. դե իհարկե իր լոգոտիպով։ Դժվար չէ ընկալելը, որ ընկերության ֆանատները դա չհասկացան։



Bic

Մեկ անգամյա օգտագործման ածելիների արքա Bic-ը որոշել էր ավելի մոտ լինել իր հաճախորդներին և ստեղծել մեկ անգամյա օգտագործման ներքնազգեստ։ Բայց ներքնազգեստը չարժանացավ լսարանի ուշադրությանը, և նրանք ստիպված եղան արտադրությունը կանգնեցնել։



Zippo

Համաշխարհային ճանաչում ունեցող կրակայրիչներ արտադրող բրենդը որոշել էր արտադրել օծանելիք, որի փաթեթավորումը հիշեցնում էր կրակայրիչ։ Բայց գեղեցիկ սեռի ներկայացուցիչները չկարողացան ազատվել բենզինի հոտի ասոցացիայից և այդ պատճառով վաճառքները շատ քիչ եղան։



Dr Pepper

Dr Pepper-ի տեխնոլոգները որոշեցին համարձակ գտնվել և ստեղծեցին սոուս բարբեքյուի համար, որը ուներ ֆիրմային գազավորված ըմպելիքի համը։ Հաճախորդները չգնահատեցին ընկերության սոուսները և նրանք ստիպված եղան դրանք հանել արտադրությունից։