Նոր հնարավորություն բոլորի համար. խմբային զանգեր Viber-ում

Rakuten ընկերությունը, որին պատկանում է Վայբերը, հայտարարել է նոր հնարվորության մասին. այժմ օգտատերերին հասանելի կլինեն խմբային զանգերը: Viber-ի 10-րդ տարբերակից սկսած՝ նորույթը հասանելի կլինի iOS-ի և Android-ի բոլոր օգտատերերի համար:

Հիշեցնենք, որ այս ֆունկցիան վաղուց հասանելի էր Սկայպի օգտատերերի համար, իսկ Օդնոկլասսնիկիի օգտատերերը խմբային զանգերից օգտվում էին դեռևս նախորդ տարվա ամառվանից, ընդ որում՝ այնտեղ կա մինչև 100 մարդու հետ միաժամանակ խոսելու հնարավորությում:

Նոր ֆունկցիան հասանելի կլինի Android և iOS սարքավորումներից օգտվողների համար՝ թարմացումից հետո, և խոսակցությանը միաժամանակ կկարողանա մասնակցել մինչև 5 անձ: Մարդկանց հնարավոր է ավելացնել խոսակցությանը ոչ միայն դրա ընթացքում, այլև նախքան սկսելը՝ միանգամից ընտրելով բոլոր այն անձանց, ովքեր պետք է մասնակցեն աուդիոկոնֆերանսին:

Սա օգտատերերին ոչ միայն թույլ կտա օպերատիվ կերպով կիսվել էմոցիաներով և տեղեկատվությամբ, այլև խնայել ֆինանսական ու ժամանակային միջոցներ՝ կազմակերպելով օնլայն կոնֆերանսներ: Իսկ թե ինչու է նպատակահարմար օգտվել վիրտուալ շփման միջոցներից գործնական հանդիպումների ժամանակ, կարող եք ընթերցել մեր հետևյալ բլոգում: