Ինչու՞ չարժե արհեստականորեն ավելացնել հետևորդների ու հավանումների քանակը

Հավանաբար շատերդ կյանքում գոնե մեկ անգամ օգտվել եք like, follow ու repost հավաքելու համար նախատեսված ծրագրերից, ուստի այժմ օգտվելիս պատրաստ  եղեք նաև կայքերի՝ գնալով խստացող կանոնադրությանը հակասելու դեպքում սպասվող հետևանքներից:

Ովքեր տեղյակ չեն, սոցիալական կայքերում պաշտոնական վճարովի գովազդից զատ միանգամից մեծաթիվ մարդկանց ներգրավելու բոլոր միջոցները համարվում են խարդախություն և հակասում են կայքերի կանոնադրությանը:

Խարդախությամբ ավելացված մարդկանցով հաշիվները բացի վիճակագրությունից հնարավոր է տարբերել նաև անզեն աչքով: Օրինակ՝ երբեմն  հազարավոր հետևորդներ ունեցող էջի նկարների տակ 10-20 հավանում է, իսկ մեկնաբանություններ առհասարակ չկան: Համեմատելով   թեկուզ 100 հետևորդ ունեցող ձեր անձնական էջերի հետ՝ կտեսնեք, որ ակտիվությունը ձեզ մոտ ավելի բարձր է: Պատճառը հենց այն է, որ հետևորդներն իրական չեն կամ մասսայական following-ով զբաղվող էջեր են, որոնք չեն էլ հասցնում թերթել ձեր բեռնած նկարները:

Գումար վճարելով հետևորդների համար՝ դուք ստեղծում եք պահանջարկի կեղծ պատկեր, որը ոչ միշտ է բերում ցանկալի արդյունքների: Միայն կարող է կողքից տպավորություն ստեղծվել, թե էջը լայն տարածում ունի, սակայն, միևնույն է, հաճախորդների ներգրավվածությունը չի ավելանա:

Օրինակ՝ Ինստագրամը սկսել է շատ խիստ վերահսկել բոտերն ու ջնջել դրանք: Այստեղ կան նաև առաջխաղացման թաքնված մեխանզիմներ, որոնք, ըստ երևույթին, արգելված չեն, սակայն ծայրահեղ անցանկալի են և անընդհատ խիստ վերահսկվում են կայքի կողմից: Խոսքը մասսայական լայքերի, մեկնաբանությունների ու հավանումների մասին է, ինչպես նաև փոխադարձ ակտիվության չատերի մասին, որտեղ հավաքված օգտատերերը ինտենսիվ կերպով հավանում ու մեկնաբանում են միմյանց նկարները:

Ուստի, ճիշտ է, դուք կկարողանաք մեծ թվով հտևորդներ հավաքել, սակայն ձեր էջի գոյության համար դա վտանգավոր մեթոդ է: բացի դրանից, եթե ձեր հրապարակամը 2 ժամ շարունակ բավարար արձագանք չի ստանում հետևորդներից, Ինստագրամն այն համարում է անհետաքրքիր ու թաքցնում մնացածից: Այսինքն՝ ստացվում է լրիվ հակառակ ազդեցությունը, ինչը խոսում է այն մասին, որ պետք է օգտվել առաջխաղացման միայն օրինական մեթոդներից:

Իսկ Ինստագրամում էջը առաջ խաղացնելու ամենատարածված սխալներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ: