10 գործիք Instagram-ում գրավիչ սթորիներ ստանալու համար

Ժամանակակից մարդը արդեն սովորել է իր կյանքում տեղի ունեցող ամեն հետաքրքիր բանով կիսվել սոցկայքերում, ու Ինստագրամն այդ առումով ամենահարմարն է: Այժմ մոտ 400 միլիոն օգտատեր այնտեղ սթորիներ է հրապարակում: Որպեսզի սթորիում բեռնվող կոնտենտը գրավիչ ու հետաքրքիր լինի, կարող եք ոչ միայն հենց հավելվածի գործիքներից օգտվել, այլ կիրառել արտաքին ռեսուրսներ ևս, և մեր այսօրվա բլոգը նվիրված է հենց 10 հավելվածի, որոնցով կստանաք ամենաշքեղ ու կրեատիվ ինստագրամյան սթորիները:

1. Unfold
Սա սթորիների ստեղծման համար նախատեսված ամենատարածված ծրագիրն է աշխարհում: Ունի շրջանակների և շաբլոնների ահռելի գրադարան, անվճար է, հասանելի է iOS և Android օգտատերերի համար:

2. Сanva
Այստեղ կարող եք ոչ միայն ընտրել պատրաստի շաբլոններ, այլև ստեղծել սեփականը՝ օգտագործելով տարբեր տեսակի ֆոներ, 130 տառատեսակներ և գրաֆիկայի տարբեր տարրեր: Շնորհիվ այս գործիքի՝ կարող եք ստանալ Ձեր բրենդին մաքսիմալ մոտ ոճ:

3. InShot
Երբեմն նկարում եք հրաշալի հոլովակ, սակայն դրա չափերը չեն համապատասխանում Ինստագրամի չափերին, իսկ այդ հարցում կօգնի InShot-ը:

4. Adobe Spark Post
Այս անվճար ծրագիրը հենց սթորիների համար է ստեղծվել: Այն ընձեռում է հազարավոր պատրաստի դիզայններից օգտվելու հնարավորություն, որոնց միջոցով կստանակ բարձրորակ գրաֆիկական լուծումներ:

5. Splice
GoPro-ի ստեղծողները տեղյակ են, որ ուղղահայաց հոլովակները իրական թրենդ են, և մշակել են հատուկ հավելված հենց այդպիսի հոլովակների խմբագրման համար: Հավելվածը հեշտացնում է հոլովակի կտրման, արագության փոփոխման, էֆեկտների, վերնագրերի և անիմացիաների ավելացման գործընթացը և այլն: Եթե չեք ցանկանում հեռացնել նրանց փոքրիկ լոգոն, ապա հավելվածը iOS-ի օգտատերերի համար անվճար է: 

6. CutStory
Instagram սթորիների տևողությունը 15 վայրկյան է, և այս հավելվածով կկարողանաք ընտրել ցանկացած հոլովակ, կտրել այն ու դասավորել ըստ բեռնման հաջորդականության, որպեսզի հերթականությունը չխախտվի: iPhone-ի օգտատերերի համար այս հավելվածն անվճար է:

7. Hype-Type
iOS-ի օգտատերերին այս հավելվածը կուրախացնի տեքստերն անիմացիայի վերածելու հատկությամբ:

8. 8 мм
Այս հավելվածը թույլ կտա ներկայումս նկարված հոլովակին տալ հնության էֆեկտ՝ ճաքեր, քերծվածքներ ու խամրած գույն: Ցավոք, սա ևս միայն iPhone-ի օգտատերերի համար է:

9. Quik
Եթե հիմնականում նկարահանումներ եք անում GoPro-ով, ապա այս հավելվածը հենց action-տեսախցիկների հոլովակները մշակելու համար է: Այն անվճար է ու հասանելի է թե՛ iOS-ից, թե՛ Android-ից օգտվողների համար: 

10. Magisto
Այս հավելվածը ևս անվճար է ու հասանելի iOS-ից ու Android-ից օգտվողների համար, և դա արդեն գնահատել են 90 միլիոն մարդիկ ամբողջ աշխարհից: Այն կստանա վիդեոյին ոչնչով չզիջող սթորիներ հասարակ նկարից: Ինտերֆեյսը շատ հասկանալի է, և հոլովակները հնարավոր է պատրաստել 3 պարզ քայլով:

Սրանք էին մեր առանձնացրած հավելվածները, օգտվե՛ք դրանցից ու ստեղծե՛ք ձեր գլուխգործոցները ինստագրամյան սթորիներում: Իսկ մենք առաջարկում ենք շարունակել ընթերցանությունը մեր «Ինչպե՞ս երգ ավելացնել Ինստագրամի սթորիներին» բլոգով: