2 նորույթ Instagram-ից՝ comment-ների դիրքի ֆիքսում և սթորիների առանձին էջ

Instagram-ի մասին նյութերը մեր բլոգում դարձել են հետևորդների ամենասիրելին, ուստի այսօր կներկայացնենք միանգամից 2 նորույթ այս հարթակից, այնպես որ Բրենդոնի բլոգն անպայման ընթերցեք մինչև վերջ:

Առաջին թեստավորումն ուղղված է սթորիներին: Նախատեսվում է գործարկել առանձին էկրան, որի վրա կցուցադրվեն բոլոր սթորիները: Թեստավորման շրջանակներում արդեն որոշ օգտատերեր սկսել են տեսնել հետևյալ էկրանը՝

Instagram тестирует показ всех Историй на отдельном экране

Որոշ օգտատերեր, որոնք սթորիները տեսնում էին 2 շարքով, դրանց ներքևում նկատել են See all stories հուշումը: Դրա վրա սեղմելով՝ օգտատերերը հայտնվում են մի նոր էջում, որն ամբողջությամբ լցված է իրենց հետևած օգտատերերի սթորիներով:  

Instagram-ը հաստատել է փորձարկման մասին՝ նշելով, որ դրանում այս պահին մասնակցություն ունեն փոքր թվով օգտատերեր:  

Երկրորդ թարմացումը վերաբերում է հրապարակումների մեկնաբանություններին: Այժմ օգտատերերը կկարողանան հրապարակման տակ ամրացնել իրենց նախընտրած մեկնաբանությունները: Այս թարմացման մասին Ինստագրամը հայտնեց իր թվիթերյան էջում:

Այս հնարավորության շնորհիվ անհատներն ու բրենդները կկարողանան 1 – 3 նախընտրելի մեկնաբանությունները կցել դաշտի ամենավերին մասում: Ըստ սոցկայքի ներկայացուցիչների՝ նոր ֆունկցիան թույլ կտա պայքարել նեգատիվի դեմ և խթանել հետևորդներին ավելի դրական հետադարձ կապի դուրս գալ:

Теперь пользователи Instagram смогут закреплять в постах избранные комментарии над остальными

Ահա այս մի նորությունը երկար սպասել չի տա, և նախատեսվում է, որ ամբողջ աշխարհում հասանելի կլինի մոտակա մի քանի օրվա ընթացքում:

Դե ինչ, սպասենք թարմացումների ի հայտ գալուն, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ Ինստագրամի մեկ այլ նորության՝ Instagram-ը մշակել է քայլ առ քայլ ուղեցույցների հրապարակման ֆունկցիա: