5 ֆունկցիա, որոնց պակասը Instagram-ում զգացվում է

Instagram – ը՝ որպես սոցիալական հարթակ, սիրվել է իր հարմարավետության ու պարզության համար, սակայն ինչպես ամեն ոլորտում, այստեղ ևս կատարելությունը սահմաններ չունի: Այսօրվա բլոգում կներկայացնենք ֆունկցիաներ, որոնք այս  հարթակի ինտերֆեյսը կդարձնեն էլ ավելի հարմարավետ ու արդյունավետ:

Հաղորդագրությունների վերահասցեավորում
Շատերն անգամ չեն օգտվում այս ֆունկցիայից, սակայն ոմանց համար այն անհրաժեշտություն է: Որպեսզի նամակները մի տեղից մյուսը պատճենելու ընթացքում հանկարծ շփոթմունք ու ինֆորմացիայի կորուստ չառաջանա, հարկավոր է հենց այս ֆունկցիան: Դրա համար էլ այն ներառված է գրեթե բոլոր նամակագրական հարթակներում, այդ թվում՝ Ֆեյսբուքում, որին պատկանում է Ինստագրամը:

 

Նկարի բեռնում
Համացանցից շատ հարթակներ ու հավելվածներ կգտնեք, որոնց միջոցով հնարավոր է Ինստագրամից նկար ու սթորիներ բեռնել: Բնականաբար, հնարավոր է նաև սքրինշոթ անել, սակայն այդ դեպքում որակը կտուժի: Կա նաև ծառայության ներսում հրապարակումների պահպանման հնարավորություն, սակայն այդ դեպքում հրապարակումը չի բեռնվում, այլ պարզապես կարողանում ենք  առանց ինտերնետ կապի հետո նայել դրանք: Խնդրի ամենաօպտիմալ լուծումը կլինի նկարների բեռնման հնարավորությունը՝ դրանց սկզբնական որակի պահպանմամբ:

 

Այլ մարդու գրած նամակի ջնջում
Instagram-ը օգտատերերին չի տալիս ստացված նամակը ջնջելու հնարավորություն: Դուք կարող եք չեղարկել սեփական նամակի ուղարկումը, սակայն ստացված անցանկալի նամակը ջնջելու փոխարեն ստիպված կլինեք ջնջել ողջ երկխոսությունը:

 

Որոնման հնարավորություն սթորիները դիտած մարդկանց շրջանում
Գաղտնիք չէ, որ երբեմն սթորին անելուց հետո մեզ հետաքրքրում է՝ արդյոք կոնկրետ մարդը կամ մարդկանց խումբը տեսել է այն: Դրա համար ստիպված ենք լինում թերթել դիտողների ողջ ցանկը, իսկ երբ ունես 500 և ավել հետևորդ, այս գոծընթացը բավականին ժամանակատար է դառնում: Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե լիներ այս ցանկի մարդկանց շրջանում որոնման հնարավորություն: 

 

Սթորիներ տարբեր խմբերի համար 
Այժմ կա հնարավորություն առանձնացնելու միայն մտերիմ ընկերների ցուցակը, որոնց համար հրապարակվելու է սթորին: Իսկ երբ խոսքը գնար մարդկանց խմբեր առանձնացնելու մասին, արդեն հնարավոր կլիներ տարբեր սթորիներ հրապարակել իրարից անկախ մի քանի խմբի համար, օրինակ՝ ընկերներ, կոլեգաներ, հաճախորդներ և այլն:
Այս ֆունկցիան, ըստ կանխատեսումների, պետք է գործարկվի մոտ ապագայում, ինչի մասին ներկայացրել էինք մեր բլոգում:

 

Դե ինչ, այստեղ, ինչպես նկատեցիք, չկար որևէ արտասովոր կամ հեղափոխական ֆունկցիա, սակայն նշվածներից յուրաքանչյուրի կարիծը գոնե մեկ անգամ զգացած կլինեք: Սպասենք, և գուցե սոցկայքը որոշի դրանք իրագործել ու օգտատերերի կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնել:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ունեն բիզնես ու ցանկանում են դրա առաջխաղացումը կազմակերպել սոցկայքերի միջոցով, Բրենդոնը առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ: Մանրամասներին կարող եք ծանոթանաթ հետևյալ հեռախոսահամարով՝ 055 999 015: