Ինչու՞ է պետք օգտվել likе-ի հրավերի կոճակից Ֆեյսբուքում

Եթե մի փոքր ծանոթ եք Facebook-ի Ads Manager գովազդային գործիքին, ապա նկատած կլինեք, որ ամեն անգամ նոր արշավ մեկնարկելիս Ձեզ առաջարկվում է ընտրել գովազդի նպատակը: Իսկ ինչու՞ չօգտվել այն կրկնակի հնարավորությունից, որը տալիս է «լայքառատ» հրապարակումը:  Խոսքը հրապարակման տակ հավաքված լայքերից այն մարդկանց ընտրության մասին է, որոնք դեռևս չեն հավանել ձեր էջը, որին էլ կհաջորդի Ձեր կողմից հավանման հրավերի ուղարկումը: 

Ինչպես տեսնում եք՝ երբ օգտատերը արձագանքում է հրապարակմանը, դուք ցանկացած պահի կարող եք նրան առաջարկել շարունակել ծանոթությունը ձեր բրենդի հետ՝ պարզապես ուղարկելով էջը like-ելու հրավեր: 

Փորձը ցույց է տալիս, որ դրական են արձագանքում օգտատերերի 10% - 55%: Ի՞նչ է ստացվում. եթե հրապարակման տակ գովազդի շնորհիվ հավաքվել է  300 հավանում, որից 100-ը այն մարդկանց կողմից են, որոնք չեն հավանել էջը, ապա հրավիրելով նրանց՝ մենք գոնե 10 հավանում կարող ենք ավելացնել էջի հավանումների թվին: Հավատացեք, շատ ու շատ էջեր շեշտը դնում են հենց հրապարակումների առաջմղման վրա ու այս ձևով հավաքում էջի հավանումներ: Իհարկե այս տեմպը չի կարելի համեմատել հենց այն գովազդի արդյունքների հետ, որը  նախատեսված է էջի հետևորդների ավելացման համար: Սակայն ինչու՞ չօգտվել հրապարակումով արդեն իսկ հետաքրքրված թիրախային լսարանի հետ փոխազդեցության հնարավորությունից: Սա մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան բոլոր ընկերներին բիզնես էջը հավանելու հրավեր ուղարկելը՝ առանց ուսումնասիրելու նրանց հետաքրքրությունները: 

Որպեսզի տեսնեք այն մարդկանց ցանկը, ովքեր արձագանքել են հրապարակմանը, սեղմեք հրապարակման ձախ ներքևի անկյունում տեղայված արձագանքների ընդհանուր թվին: Յուրաքանյչյուր օգտատիրոջ անվան դիմաց կարող է երևալ այս 3 կարգավիճակներից մեկը՝
•    Նա արդեն հավանում է էջը
•    Նրան կարող եք հրավիրել
•    Արդեն հրավիրել ենք, մնում է սպասել արձագանքի

Այսօրվա մեր բլոգի մեջ ոչ մի նոր գաղտնիք չբացահայտվեց, սակայն հուսով ենք, որ եթե անգամ նախքան այս ուշադրություն չէիք դարձնում հրավերներին,այժմ օրական մի քանի րոպե կհատկացնենք այս պարզ քայլին, ու կապահովեք էջի հավանումների որոշակի դինամիկա: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր նախորդ նյութերից մեկին՝ 7 սխալ: Ի՞նչ պետք չէ անել Ինստագրամյան էջում:


Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 012 25 00 85  կամ  055 999 015 հեռախոսահամարով կամ անցնելով ստորև նշված հղմամբ: