Instagram Stories-ը բիզնեսի համար: Ինչպե՞ս օգտագործել նոր հնարավորությունները:

Օգոստոսի 2-ին Instagram-ում հաղորդակցության նոր ձևաչափ հայտնվեց՝ Instagram Stories: Մինչ դեռ օգտատերերը զգուշությամբ սկսեցին օգտագործել  Stories-ը, բրենդներն ու բլոգերները արդեն փորձում  էին հաղորդակցվել հետևորդների հետ այս եղանակով: Ի՞նչ գրավիչ բան կա Instagram Stories-ում բիզնեսի համար:

Instagram Stories: Հասանելի Storytelling

Storytelling-ը, որպես վաճառքի ծավալների ավելացման միջոց, երկար ժամանակ գրավիչ էր թվում, բայց գրեթե անհասանելի գործիք էր փոքր ու միջին բիզնեսի համար: Հաղորդակցման նոր հայեցակարգի շնորհիվ storytelling-ը դառնում է հասանելի ցանկացած բրենդի համար:

  • Օգտագործեք լուսանկարները առանց մասնագիտական վերամշակման:

Instagram Stories-ը անվանում է լուծում՝ սոցիալական ցանցը վերադարձնելու իր նախնական նպատակին՝ ցույց տալ կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա:  Դասական լրահոսը վաղուց արդեն դարձել է լավագույն լուսանկարների պահոց, իսկ Stories-ը կենտրոնացած է արագ կատարված լուսանկարների և տվյալ պահի փոխանցման վրա:

 

Stories-ի ձևաչափով դուք կարող եք օգտագործել լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնք արվել են տվյալ պահին կամ վերջին 24 ժամվա ընթացքում: Մի քանի ստանդարտ ֆիլտրեր, տեսքտեր, էմոջիներ, բումերանգով արված կամ արագացված տեսանյութեր - այս բոլոր գործիքները հասանելի են սմարթֆոնում և թույլ են տալիս ստեղծել վիզուալ պատմություն, որը հիանալի համապատասխանում է սոցիալական ցանցի միջավայրին:

  • Ձեր պատմությունը հասանելի բոլոր հետևորդներին:

Պատմությունը հրապարակելուց հետո այն ավտոմատ կերպով հայտնվում է ձեր բոլոր հետևորդների լրահոսում, իհարկե եթե դուք սահմանափակումներ չդնեք: Նշանակում է, որ ստեղծելով Story, դուք ունեք հրաշալի հնարավորություն այն տարածելու համար:

 

  • Երբեք չգիտես, թե ինչ  է քեզ սպասվում story-ի նշանի հետևում:

Instagram-ի story-ները չունեն նախադիտման հնարավորություն, օգտվողը ստիպված կլինի սեղմել նրա վրա այն դիտելու համար: Սա հետևորդներին ներգրավում է խաղի մեջ, թե ի՞նչ է այսօր նրանց պատմելու բրենդը:

  • Story-ն գործում է ընդամենը 24 ժամ:

Ժամանակի սահմանափակումը խրախուսում են օգտատերերին բացել Story-ները և բրենդներին տալիս են սխալվելու հնարավորություն:

Instagram Stories-ը բիզնեսի համար: Ռազմավարության և օգտագործման օրինակներ:

Նոր հրապարակման ձևաչափը թույլ է տալիս բրենդներին ազդել օգտատերերի վրա տարբեր կերպ՝ դարձնելով հաղորդակցությունը ավելի անձնական: Story պատմելու մի քանի եղանակներ.

1.Նոր արտադրանքի գովազդ

 

Ամենապարզ բանը, որ դուք կարող եք անել, ցույց տալ նոր ապրանքը story-ի օգնությամբ, որն այսօր շատ ակտուալ է:

2. Իրականություն: Ի՞նչ է կանգնած ապրանքի ստեղծման հետևում:

 

Երբ պատրաստի ապրանքի գեղեցիկ լուսանկարի հետևում թաքնված է հետաքրքիր, տպավորիչ պատմություն, դա ոգեշնչում է օգտվողներին գնել:

3. Օգտվողների պատմությունները, հարցազրույցներ:

Նոր ձևաչափը հնարավորություն է տալիս օգտվողներին արագ և հեշտ ստեղծել կոնտենտ: Խնդրեք ղեկավարներին մի քանի տեսանյութեր ձայնագրել և պատմեք ձեր հաճախորդի պատմությունը ձեր հետևորդներին:

4. Ակցիաներին և մրցույթներին մասնակցություն:

Story-ն հիանալի համապատասխանում է, որպեսզի պատմեք նոր մրցույթի կամ ակցիայի մասին: Մի քանի սլայդում կարող եք տեղավորել կանոնները և դիմումի գործողությունները:

 

5. Ամենօրյա խորհուրդներ:

Instagram Story-ները կարող են օգտագործվել ամենօրյա նյութերի համար, որտեղ ընկերությունը ցույց կտա, թե ինչպես օգտագործել իր արտադրանքը, խորհուրդ տալ կամ ոգեշնչել օգտատերին:

6. Մինի-սերիալ

Պատմությունների հեշտ ձևաչափը թույլ է տալիս ստեղծել պարզ, ոչ շատ ֆինանսական ծախսեր պահանջող տեսանյութեր, որոնք կգրավեն ուշադրությունը:

7. Քննարկումներ և ցուցումներ:

Ցուցումները, որոնք անհետանում են 24 ժամվա ընթացքում մրցույթի կամ քննարկման հետաքրքիր մասն են կազմում:

 

Instagram-ի նոր ձևաչափը փորձարկելով՝ դուք կկարողանաք մեծացնել ձեր լսարանը և բարձրացնել նրա հավատարմությունը: