Instagram-ի որոշ սթորիներում հայտնվել են 2-3 անգամ շատ դիտողներ

2019 թվականի մայիսից Instagram-ի  որոշ օգտատերեր նկատեցին, որ իրենց սթորիները սկսել են դիտել 2-3 անգամ ավելի շատ մարդիկ, ընդ որում՝ նրանց շարքում ոչ միայն շարքային օգտատերեր են, այլև հայտնի դեմքեր:

Դիտումների քանակի կտրուկ աճը պայմանավորված է մասսայական դիտումների ծառայությունների ակտիվացմամբ: Այս ֆունկցիան հասանելի է Ինստագրամին կցվող համապատասխան հավելվածներում և թույլ է տալիս ավտոմատ նայել օրական մինչև 80 000 սթորի: Ծառայությունները մեկ դիտման համար միջինում առաջարկում են 0,01 ռուբլի, որը 1 դրամից էլ պակաս է:

Շատ բրենդներ ակտիվորեն օգտագործում են այսպիսի ծառայություններ՝ նոր լսարանի ներգրավման նպատակով, իսկ շատ ու շատ SMM մասնագետներ առաջխաղացման այս տեսակը համարում են աշխատող

Շատ օգտատերեր հետևում են, թե ով է դիտել իրենց սթորին, ուստի երբ դիտած մարդկանց շարքում տեսնում են անծանոթի, կարող են հետաքրքրասիրությունից ելնելով մտնել նրա էջ, ինչն էլ կարող է բերել վերջինիս նոր հետևորդներ: Բայց օգտատերերի շրջանում այս երևույթն առաջացրել է դժգոհություններ, քանի որ նրանք այս երևույթն ընկալում են որպես կպչուն գործողություններ: Ձեր սթորիները անծանոթներից ծածկելու համար պարզապես հարկավոր է փակ պահել հաշիվը կամ եթե արդեն իսկ ունեք շատ հետևորդներ, նրանցից կարող եք ստեղծել «լավագույն ընկերների ցուցակ», ու սթորիները տեսանելի կլինեն միայն այդ ցուցակում ներառված մարդկանց համար:

 

Պետք է նշել, որ Instagram-ը ամեն կերպ պայքարում է մասսայական գործողություններ իրականացնող կայքերի և հավելվածների դեմ, ուստի ժամանակի ընթացքում կփակվեն նաև այս հավելվածները:

Իսկ մենք այս թեմայով այսքանն էինք նախատեսել: Եթե ցանկանում եք ավելին իմանալ Ինստագրամի մասին, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել նաև մեր՝ «Ի՞նչ սկզբունքով է Instagram-ը դասավորում մեր սթորիները նայած մարդկանց» բլոգը: