Փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված նոր ֆունկցիաները Instagram-ից և Facebook-ից

Փոքր բիզնեսի շատ ներկայացուցիչներ բախվեցին բավականին լուրջ հիմնախնդիրների կորոնավիրուսի հետևանքով, երբ ստիպված եղան գործունեությունը դադարեցնել մի շարք մանրածախ առևտրի կետեր, սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ և մարզասրահներ: Այս իրավիճակում նման տնտեսվարողներին գոնե ինչ-որ օգնություն տալու համար Facebook-ը ներկայացրեց նոր ֆունկցիաներ և գործիքներ:

Մոտ գտնվող բիզնեսների հրապարակումներ (Posts from Businesses Near You) – որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանան գտնել ոչ մեծ ընկերությունների թարմացումները, Ֆեյսբուքը գործարկեց միասնական հարթակ այն ընկերությունների հրապարակումներով, որոնք մոտ են գտնվում տվյալ օգտատիրոջը:
Աջակցության թեգ («In Support of» tag) – Ֆեյսբուքում կոնտենտ ստեղծողները կարող են օգտագործել այս թեգը՝ պատմելու համար հետևորդներին իրենց սիրելի բիզնեսների մասին:
Սթորիների համար «Поддержим малый бизнес» սթիքեր (Support Small Business) – փոքր բիզնեսին նոր հաճախորդների ներգրավման ու հների հետ կապի պահպանման գործում աջակցության համար գործարկվել է այս սթիքերը: Դրա օգնությամբ ինստագրամյան օգտատերերը կկարողանան ընկերությունների էջերի մասին հիշատակել հենց սթիքերի միջոցով ու հնարավոր դարձնել դրանց նախնական ներկայացումը:

COVID-19-ի մասին հրապարակումների համար նշումներ (Post tags) -  բիզնեսը կարող է կորոնավիրուսի մասին տեղեկատվություն պարունակող հրապարակումը հատուկ թեգով նշել՝ տեղեկացնելով հաճախորդներին ընթացիկ իրավիճակի մասին:

Բիզնեսի ռեսուրսները (Business Resources) – ձեռնարկատերերը ևս կորոնավիրուսի և օգտակար գործիքների մասին տեղեկատվություն կստանան հենց Ֆեյսբուքի ու Ինստագրամի ներսից: Սա կօգնի նրանց ընդունել բիզնեսի զարգացման մասին օպերատիվ որոշումներ:

Մոտակա ժամանակահատվածում կհայտնվի չատի հավելված (Messenger Chat plug-in) փոքր բիզնեսի կայքերի համար, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կապ հաստատել ընկերությունների հետ առանց ֆեյսբուքյան հաշիվ մուտք գործելու անհրաժեշտության:
Ասքանն այսօրվա նորություններն էին, սակայն Բրենդոնն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր առցանց հարթակում ծավալում են գործունեություն, ընթերցել ևս մի օգտակար նյութ՝ 10 եղանակ ինտերնետ խանութի վաճառքի ծավալները մեծացնելու համար: