Ապրանքների կրեատիվ փաթեթավորում

Ամեն տարի նոր արտադրանքների 95%-ը չեն հաջողվում: Պատճառը պարզ է: Հաճախորդների մեծամասնությունը չունեն ժամանակ կամ ցանկություն, որպեսզի կշռեն իրենց սայլակներում գտնվող ապրանքները և համեմատեն դրանց բոլոր առավելություններն ու թերությունները : Հետևաբար նրանք գնումներ կատարելիս նայում են ապրանքի փաթեթավորմանը: Ահա թե ինչու է ձեզ անհրաժեշտ փաթեթավորման կրեատիվ դիզայն:



Ապրանքի փաթեթավորման կրեատիվ և ֆունկցիոնալ դիզայն:

Վերջին տասնամյակում փաթեթավորման դիզայնը դարձել է կարևոր, քանի որ ընկերությունները հասկանում են, որ լավ փաթեթավորումը վաճառքի աճ է: Մտածեք այն մասին, որ սուպերմարկետում  գինի ընտրելիս, դուք չեք անդրադառնա ձանձրալի դիզայնով գինու շշին: Ձեր փաթեթավորումը հաճախ ապրանքի հետ սպառողի շփման առաջին կետն է, և արտադրանքի փաթեթավորման կրեատիվ դիզայնը կարող է այնպես անել, որ գնորդները կցանկանան փորձել նոր արտադրանք, որի մասին նախկինում չեն լսել:

            Ապրանքի փաթեթավորման դիզայնը արտադրանքի հաջող մեկնարկի կարևորագույն տարրերից մեկն է:

Շատ կարևոր է, որ նախագծման ժամանակ ուշադրություն դարձնեք փաթեթավորման ֆունկցիոնալությանը:

Ապրանքի փաթեթավորման ֆունկցիոնալ դիզայնը.

  • Պաշտշանում է այն, ինչ գտնվում է ներսում,
  • Ապահովում է պահպանումը և փոխադրումը,
  • Հաճախորդին տալիս է տեղեկություն արտադրանքի մասին:

Ապրանքի փաթեթավորման կրեատիվ դիզայնը ձեր արտադրանքը դարձնում է նկատելի և հիշարժան:

Ահա կրեատիվ փաթեթավորման մի քանի օրինակներ՝

3 հարց ապրանքի փաթեթավորման դիզայնի նախագծման համար:

Անկախ նրանից, թե որքան լավն է ձեր արտադրանքը, վատ փաթեթավորումը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր վաճառքի համար: Ահա մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի ստեղծեք հաջողակ ֆունկցիոնալ և կրեատիվ փաթեթավորման դիզայն:

1. Ինչպե՞ս ապրանքի փաթեթավորումը պետք է ներկայացնի ձեր բրենդը:

Այն կարող է փոխանցվել գույների, տառատեսակների և հյուսվածքների միջոցով: Լավ դիզայնը օգտագործում է այս տարրերը, որպեսզի փոխանցի պատմությունը, էությունը և բրենդի ճանաչելիությունը:

2. Տվյալ ապրանքի համար ի՞նչ գնի են սպասում գնորդները:

Նախքան ապրանքի գնին նայելը, մենք ենթադրություններ ենք անում գնի հետ կապված: Փաթեթավորմանը նայելուց և ենթադրութուն անելուց հետո մենք նայում ենք գնին և որոշում կայացնում՝ «Այո, սա իսկապես լավ գին է», կամ «Թանկ է այս ապրանքի համար»: Ինչպես տեսնում եք ապրանքի կրեատիվ և ֆունկցիոնալ փաթեթավորումը կարևոր դեր է խաղում գնի համար:

3. Ի՞նչ նյութեր օգտագործել:

Որքա՞ն ամուր պետք է լինի փաթեթավորումը: Որքա՞ն երկար այն կարող է պահպանվել: Շատ հաճախ օգտագործում են ալյումին, ապակի, ստվարաթուղթ: Որոշելու համար թե ինչ նյութ օգտագործել փաթեթավորման համար, անհրաժեշտ է մտածել թիրախային լսարանի մասին: 

Marty Neumeien-ը իր The Brand Gap գրքում ասում է՝

            «Ապրանքների մանրածախ փաթեթավորումն այն վաճառելու վերջին և լավագույն հնարավորությունն է»:

Հիշեք, որ ձեր արտադրանքի փաթեթավորումը նախատեսված է գնորդի հետ հաղորդակցվելու համար: Բաց մի թողեք այդ հնարավորությունը, որպեսզի տարբերվեք մրցակիցներից և նոր հաճախորդներ ներգրավեք: