Ինչպես ստանալ ապրանքի յուրահատուկ լուսանկար. խորհուրդ պրոֆեսիոնալներից

Լուսանկարչության հաջողության բանալին, որը պետք է ուշադրություն գրավի և վաճառի, հանդիսանում է առաջին վառ տպավորությունը:

Ապրանքի հաջող նկար ստանալը հեշտ չէ, հատկապես, եթե դուք ցանկանում եք նկարել ինչ-որ պարզ սպիտակ շիշ: Սակայն մասնագետներին հաճախ է հաջողվում:



Այսօրվա հոդվածում մենք ձեզ հետ կիսում ենք 4 պրոֆեսիոնալ լուսանկարիչների խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ընտրել լուսավորություն և անձնական ոճ:

1. Nev / No Entry Design

Բացի լուսանկարչությունից Nev-ը զբաղվում է նաև դիզայնով և բրենդինգով: Շատ հաճախ նա աշխատում է սննդի և խմիչքի հետ:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Ապրանք լուսանկարելիս Nev-ը նախընտրում է օգտվել հետևի լուսավորությունից և հաճախ փորձեր է անում: Քանի որ նա սովորաբար սնունդը նկարում է ռեստորաններում, դեկորացիայի դերում օգտագործում է ինտերիերը: Սպիտակ ֆոնը հաճախ չի համապատասխանում այս տեսակի նկարներին:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Ամենակարևոր խնդիրը, որի հետ բախվում է Nev-ը, լուսավորությունն է: Ռեստորանների մեծամասնություններում հիմնականում մութ է, չկան նույնսիկ պատուհաններ: Իսկ սնունդը շատ կարևոր է լուսանկարել բնական լուսավորությամբ:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Nev-ը օգտագործում է Nikon D90, հիմնականում 28mm օբյեկտիվով: Հաճախ նա սահմանափակվում է բնական լույսով, բայց երբեմն նկարում է նաև ստուդիայում:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Խորհուրդ

Ստացեք հաճույք նրանից, ինչով որ զբաղվում եք, ստեղծեք պորտֆոլիո, որը արտացոլում է ձեր անհատականությունը: Նաև պատրաստ եղեք նրան, որ դուք պետք է աշխատեք հաճախորդների լայն շրջանակի հետ:

2. Jackie Donnelly / Spice & Ink

Jackie Donnelly-ն մասնագիտանում է հարսանեկան լուսանկարչության, դիմանկարներ և իրադարձություններ նկարելում, ինչպես նաև նա հաճախ նկարում է սննդամթերք և բրենդային ապրանքներ:

Նա միշտ փորձում է գտնել կատարյալ ռակուրս և լուսավորություն յուրաքանչյուր նկարի համար:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Սնունդ նկարելու ժամանակ լուսավորությունը և դիրքը հավասարաչափ կարևոր են: Օրինակ շատ ուտեստներ ախորժալի չեն երևում, երբ օգտագործվում է արհեստական լուսավորություն: Ավելի լավ է օգտագործել բնական լուսավորություն:

Բացի այդ յուրաքանչյու ուտեստ ունի իր «դեմքը», որով այն ավելի շահավետ է երևում: Պետք է գտնել այնպիսի ռակուրս և նկարել տարբեր անկյուններից, որ ուտեստը ախորժալի թվա:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Jackie-ն օգտագործում է Canon 5D Mark || և Canon L-grade-ի տարբեր օբյեկտիվներ՝ չօգտագործելով zoom:

Խորհուրդ

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Սկզբում պատրաստ եղեք աշխատել ձեր անունից, երբեմն նույնիսկ անվճար: Բրենդները կարող են ձեզ վստահել մեծ նախագիծ միայն այն ժամանակ, երբ ձեզ ճանաչեն որպես պրոֆեսիոնալ: Բայց նաև թույլ մի տվեք ձեզ օգտագործել: Իսկ դրա համար շատ կարևոր է մշտապես սովորել:

Ակտիվորեն շփվեք գործընկերների հետ, սոց. կայքերում միացեք խմբերի, կիսվեք ձեր գիտելիքներով և լսեք խորհուրդներ:

3. Renée Aylworth / Renée Aylworth Photography

Renée Aylworth-ը պրոֆեսիոնալ նկարչուհի է, և դա զգացվում է նրա յուրաքանչյուր լուսանկարում:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Այն մեթոդները, որոնք օգտագործում է Renee-ն, նախատեսված են ընդգծել օբյեկտի բնութագրերը: Նա նկարում է օբյեկտները ներքևից, որպեսզի թվա, թե դրանք լուսավորվում են ներսից:

Այս էֆֆեկտը ստանալու համար դուք կարող եք տեղադրել օբյեկտը թափանցիկ ակրիլային մակերևույթին, աշխատանքային մակարդակից մի քանի սանտիմետր բարձր և ներքևում տեղադրել լույս:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Renee-ն սովորաբար իրերը նկարում է իրենց մակարդակով կամ մի փոքր ավելի ցածր, որպեսզի դրանք ավելի մեծ և նշանակալի թվան: Յուրաքանչյուր ապրանքի համար նա ձգտում է ստեղծել յուրօրինակ մթնոլորտ և իր նկարները վերածել արվեստի իրական գործերի:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Նա օգտագործում է Nikon D300s բոլոր նախագծերի համար: Մթերք նկարելու համար նա սովորաբար ընտրում է Nikkor 35mm f/2.

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Խորհուրդ

Ուղղակի սկսեք լուսանկարել: Գտեք մի քանի հետաքրքիր իրեր տանը և փորձեք նկարել այնպես, որ դրանք հիանալի տեսք ունենան: Պրոֆեսիոնալ լինելու համար անհրաժեշտ է փորձ:

Նաև կարևոր է տիրապետել Photoshop-Ին, որպեսզի ձեր աշխատանքները դարձնեք պրոֆեսիոնալ: Բոլոր նկարները, որ տեսնում եք կայքերում և գովազդներում մշակված են ծրագրերով:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

4. Николай Разуев / Air Layer

Ծնունդով Պետերբուրգից Նիկոլայ Ռազուևը մասնագիտանում է գովազդի համար յուրահատուկ նկարների, ռետուշավորման և 3D-ի ստեղծման գործում: Նա աշխատել է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են Range Rover, Mazda, Ford, Powerade, Tuborg, McDonalds և Axe.

Լուսանկարչությունը Նիկոլայի գործի ընդամենը մի մասն է: Իդեալական արդյունքի նա հասնում է շատ ժամեր Photoshop-ով աշխատելուց հետո:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Խորհուրդ

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Երբ դուք նոր եք սկսում լուսանկարել, պատրաստ եղեք մինիմալ աշխատավարձի: Ձեզ անհրաժեշտ է ժամանակ մասնագիտական աճի և ձեր սեփական ոճը գտնելու համար:

Մի վերցրեք ծրագրեր, որոնք ձեզ դուր չեն գալիս: Մի վատնեք ժամանակ դրանց վրա, հակառակ դեպքում աշխատանքը կվերածվի ռեժիմի:

дизайн, креатив, фото, фото товара, фотографии, визуальный контент

Յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր պատմությունը և ոճը: Որպեսզի ձեր լուսանկարները միշտ լինեն յուրօրինակ և հիշարժան, անհրաժեշտ է դրանք դարձնել ճանաչելի: Եվ դրան կօգնի բրենդինգը: