Գրաֆիկական դիզայն 2018. նոր տենդենցներ և կանխատեսումներ

Գրաֆիկական դիզայնը թվային դիզայնի առավել ստեղծագործական տարածքն է, բայց բացի ստեղծագործությունից և երևակայությունից, կարևոր է հետևել նաև տենդենցներին, որոնք պարբերաբար փոխվում են: Այս հոդվածում դուք կգտնեք 2018թ.-ի գրաֆիկական դիզայնի բոլոր հիմնական տենդենցները:

1. Վառ գույները որպես գլխավոր տենդենց

Այս տարում վառ գույների առատությունը կդառնա գրաֆիկական դիզայնի հիմնական առանձնահատկությունը: Գույնը միաժամանակ դիզայնի և՛ հիմքն է, և՛ «անկյունաքարը», քանի որ այն պետք է գրավի օգտագործողի ուշադրությունը, սակայն չխանգարի համապատասխան ընկալման:

Яркие цвета как главная тенденция

2. Մանրամասնություն և բարդություն

2016 և 2017 թվականները եղել են մինիմալիզմի և սև գույնի զարգացման տարիներ: Սևը և նրա երանգները դիզայներները օգտագործում էին որպես հիմնական գույն: Այժմ շեշտը փոխվում է, ընդհակառակը, պարզությունից մինչև մանրամասնություն: Հետաքրքրաշարժ գրաֆիկական նկարները կգրավեն աչքը և կստիպեն երկար ժամանակ նայել մանրամասները:

3. Լրացուցիչ իրականություն (CR)

Complementary Reality - սա անկասկած մի տենդենց է, որը դեռ անցած տարի էր սկսել ակտիվանալ: Իրական օբյեկտները և դրանց փիլիսոփայությունը պատկերող գրաֆիկան միշտ ուշադրություն է գրավում: Ի՞նչ է CR-ը: Նկարը, որը բաղկացած է երկու օբյեկտներից, որտեղ մեկը պատկերված է սկևոմորֆիզմի ոճով, մյուսը՝ որպես թվային մետաֆոր:

Ինչպես հայտնի է, ամենաարդյունավետ փոխազդեցությունը տեղի է ունենում տեսողական միջոցներով: Եվ գրաֆիկական դիզայնը լավագույնս համապատասխանում է ոչ բանավոր հաղորդակցման լեզվին:

Комплементарная реальность (CR)

4. Էսքիզներ և նկարված իլյուստրացիաներ

Սա ևս մեկ տենդենց է, որը զարգանում է 2017թ.-ից, հեղինակային գրաֆիկան և յուրօրինակ իլյուստրացիաները լսարանը իսկապես գնահատում է: Ձեռքով ստեղծված էսքիզները հաճախ են օգտագործում գրեթե ցանկացած ապրանքի կամ ծառայության ներկայացման համար: Ամենից լավ սա աշխատում է նկարների հետ համադրված: Նկարված իլյուստրացիաները ավելի հաճախ կհանդիպեն 2018թ.-ի գրաֆիկական ծրագրերում: Կարևոր չէ՝ դրանք ստեղծվում են 3D կամ «հարթ» դիզայնի ոճով:

Эскизы и рисованная иллюстрация

5. Ոճերի հատում

2018թ. գրաֆիկական դիզայնի տենդենցն է յուրահատկությունը և կրեատիվությունը: Ոճերի հատումը և միաձուլումը մեկ նախագծում մարտահրավեր է ձեր դիզայներների թիմի համար: Գրադիենտներով վառ գույներ և էսքիզներ, իլյուստրացիաներ և լուսանկարներ: Միավորեք իրարից տարբեր տարբերակներ և ստեղծագործեք:

Իսկ այժմ խոսենք մի փոքր այն տենդնենցների մասին, որոնք մնում են 2018թ.-ին:

Գրաֆիկական դիզայնի մշտական տենդենցները

1. Տիպոգրաֆիկա

Եթե դուք դիզայներ եք, ուրեմն ձեզ համար տարօրինակ էր ցանկում չտեսնել տիպոգրաֆիկան, բայց մենք դիտավորյալ չենք դրել, քանի որ այն ակտուալ է միշտ: Բարդ տառատեսակները օգտագործվում են տարբեր ոճերում: Սակայն, ընդհանուր առմամբ, տիպոգրաֆիկան այդքան էլ գրաֆիկական դիզայն չէ, այլ միայն ներկայացման ոճ:

2. Երկգույն

Երկու գուների օգտագործումը առանձին գործիք է ցուցակում: Հավանաբար սա դիզայներական միակ գործիքն է, որը միշտ ակտուալ կլինի:

3. Գրադիենտներ և գունային անցումներ

Հարթեցված գունային անցումները նկարներում և գրադիենտները գրաֆիկական և վեբ դիզայնում հավերժ տենդենցներ են: Առաջին անգամ նրանց մասին խոսեցին 2014թ.-ին, երբ մի քանի համաշխարհային բրենդներ միաժամանակ սկսեցին օգտագործել դրանք: Դրանից հետո գրադիենտը պատվավոր տեղ է զբաղեցրել դիզայներների զինանոցում:

4. Սիմետրիա և ասիմետրիա

Ընդունումը ունի իր դրական և բացասական կողմերը: Սիմետրիայի և ասիմետրիայի կիրառման կանոնները նույնն են և՛ գրաֆիկական դիզայնում, և՛ վեբ-դիզայնում: Սիմետրիայի առավելություններից են.

  • էսթետիկա,
  • կատարելագործման միտում:

Իսկ թերությունների շարքում՝ հասարակ լինելը:

Ասիմետրիան ունի լրիվ հակառակ դերը գրաֆիկական դիզայնի համար, ավելի հաճախ այն տալիս է էսթետիկ հաճույք, բայց չի համապատասխանում կատարելությանը: Ասիմետրիան շռայլություն է:

Ծրագրեր 2018թ.-ի դիզայնի համար

Եվ ևս մի քանի խոսք գրաֆիկական դիզայնի ծրագրերի մասին, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել այսօր: Գրեթե բոլոր խոշոր ընկերությունները առաջարկում են գերազանց և բազմաֆունկցիոնալ ծրագրեր: Օրինակ՝ Sketch for web and Ul design, Corel Draw, Adobe Photoshop, Adope Illustrator: Կան նաև անվճար բաց կոդով ծրագրեր Linux-ի համար, օրինակ, GIMP:

Չնայած այն փաստին, որ ի սկզբանե Photoshop-ը ստեղծվել է նկարների հետ աշխատելու համար, շատ դիզայներներ նախընտրում են միայն այն: Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալները նախընտրում են Adobe Illustrator: Ահա թե ինչու՝

  • գործիքների հարուստ ընտրանի, կարելի է աշխատել ինչպես 2D-ով, այնպես էլ 3D-ով:
  • նկարների վեկտորային ֆորմատ. տպագրության համար այն միշտ անհրաժեշտ է, քանի որ հեշտ է տպել ցանկացած չափով:
  • պլագինների և կարգավորումների լայն ընտրանի:

Այսպիսով, 2018թ.-ին արժե գրաֆիկական դիզայնին մոտենալ ստեղծագործաբար՝ չվախենալով վառ գույներից և համարձակ որոշումներից: