2018թ.-ի գրաֆիկ դիզայնի 8 առաջատար թրենդներ

Այս տարի դիզայներները կիրականացնեն նույնիսկ ամենաանհավանական գաղափարները, կվերակենդանացնեն հին ոճերը, թրենդները և կշարունակեն զարմացնել մեզ անսպասելի լուծումներով:

Բայց նախքան կսկսեք ստեղծագործելը և նոր հորիզոններ նվաճելը, եկեք ծանոթանանք 2018-ի առավել հեռանկարային թրենդների հետ:



1. Glitch էֆեկտ

Դիզայներները չէին էլ կարող ենթադրել, որ glitch էֆեկտը կդառնա առաջատար գրաֆիկական թրենդ: Մի քանի տարի առաջ նրանք խորհուրդ կտայն գնալ լուսանկարչական դասընթացների կամ ջնջել չստացված նկարները:

Glitch эффект

Սակայն 2018-ին glitch էֆեկտը դարձավ գրաֆիկական դիզայնի ամենակարևոր թրենդներից մեկը: Այսօր այն ցանկալի է և ժամանակակից: Ահա թե ինչպես ստեղծել glitch էֆեկտ Photoshop-ի օգնությամբ:

2. Կրկնակի նկարներ

Լուսանկարիչները և գրաֆիկ դիզայներները տասնամյակներ շարունակ աշխատել են կրկնակի նկարներով: Այս տեխնիկայով ստեղծված նկարները կարող են դառնալ իրական արվեստի գործ, կամ էլ չարդարաձնել սպասելիքները:

Двойные изображения

Կրկնակի լուսանկարները 2018-ին մեծ տենդենց են, սակայն զգույշ եղեք նրանց հետ: Որպեսզի այն աշխատի ձեզ համար, անհրաժեշտ է կարողանալ տեսնել յուրաքանչյուր դետալ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կստացվի երևակայության, հեռանկարների և որոշ դեպքերում նույնիսկ պատրանքների իդեալական համադրություն:

3. Կտրված տիպոգրաֆիկա

Տիպոգրաֆիկան միշտ էլ եղել է գրաֆիկական դիզայնի կարևոր տարր: Հիանալի տառատեսակը կարող է ցանկացած բաներ, թռուցիկ կամ պաստառ դարձնել ավելի նորաձև և տպավորիչ:

Обрезная типографика-1

2017-ի ամենաթեժ տենդենցներից մեկը կտրված տիպոգրաֆիկան էր: Այն կշարունակի մնալ ակտուալ նաև 2018թ.-ին:

Обрезная типографика-2

Այս տեխնիկայի հետ արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է որոշակի հմտություներ, քանի որ շատ կարևոր է դիզայնի հետևից ընկնելով չվնասել տեքստի ընթեռնելիությունը: Եթե դուք ամեն ինչ կարողանաք ճիշտ անել, արդյունքը տպավորություն կթողնի իր պարզությամբ և գրավչությամբ:

4. Քաոսային տիպոգրաֆիկա

Մեր պլանավորած կյանքում միշտ էլ տեղ կա քաոսի համար: Սխալ կլիներ մի փոքր քաոս չմտցնել նաև գրաֆիկական դիզայնի մեջ:

Хаотичная типографика

Ահա թե ինչու 2018-ին կհայտնվի նոր հետաքրքիր տենդենց, որը ցանկացած դիզայն կդարձնի հետաքրքիր:

5. Տիպոգրաֆիկան ինչպես իրական կյանքի տարր

Կյանքում բառերը գաղափարներ ու հասկացություններ են, ուստի ինչու չդարձնենք նրանց այն իրականության մասը, որին սովոր ենք: Դիզայնի այս ուղղությունը կարող է դառնալ 2018-ի մեկ այլ տարածված տենդենց: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք ավելի շատ նմանատիպ աշխատանքներ:

Типографика как элемент реальной жизни

6. Գրադիենտներ

Վերջին մի քանի տարիների ընթացքում դիզայներները սովոր են աշխատել գունավոր անցումներով: Մինչև 2007 թվականը գրադիենտը շատ տարածված տենդենց էր: 2018-ին գունավոր անցումները կվերականգնեն իրենց նախկին դիրքերը: IOS--ի, Strip-ի և Instagram-ի դիզայնը խոսում է այդ տենդենցի վստահելի զարգացման մասին:

7. Իլյուստրացիա + լուսանկար

Սովորական լուսանկարներով ոչ ոքի չես կարող զարմացնել: Շատ հաճախ նրանք շատ ձանձրալի են: բայց նույնիսկ ամենից վատ լուսանկարը հնարավոր է կենդանացնել:

Иллюстрацции на фото-1

Иллюстрации на фото-2

Այս տենդենցը միավորում է լուսանկարը և իլյուստրացիան՝ սովորական նկարները դարձնելով արվեստի գործեր: Այն շատ հարմար է գովազդի համար:

8. Պարզ տիպոգրաֆիկա

Որոշ ընկերություններ յուրահատուկ դիզայնի կարիք չունեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն այնպիսի խոշոր ընկերություններին ինչպիսիք են Microsoft-ը, Google-ը կամ YouTube-ը: Նրանց դիզայնը և տիպոգրաֆիկան միշտ եղել են հնարավորինս պարզ, և այն աշխատել է հենց սկզբից:

Простая типографика-1

Այս մոտեցումը 2018-ին բավականին մեծ թրենդ կլինի: Այն ամենը ինչ ձեզ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար. պետք է գտնել հարմար տառատեսակ, օգտագործել այն համապատասխան գույներով և իհարկե ընտրել ճիշտ բրենդ:

Простая типографика-2