Կրեատիվ փաթեթավորում

Այսօր  արդեն ոչ մեկի չես զարմացնի կրեատիվ փաթեթավորումով: Մարդկանց պետք է տալ ինչ-որ նոր, անսովոր: Որոշ արտադրողներ արդեն կարող են պարծենալ իրենց արտադրանքի օրիգինալ փաթեթավորմամբ, սակայն ոչ ստանդարտ գաղափարների մեծ մասը դեռևս ծրագրեր են: 




креативная упаковка, оригинальная упаковка, дизайн, этикетка, тренд

Ուտելի փաթեթավորում

Առաջին անգամ ուտելի փաթեթավորում ստեղծվել է Հարվարդի համալսարանում, այն կոչվում էր WikiCell: Նորույթը օգտագործվում էր բրազիլական արագ սննդի ցանց Bob`s-ի կողմից: Այդ ժամանակից սկսած այդ նորաձև տրենդը տարածվեց ամբողջ աշխարհում: Սովորաբար ուտելի փաթեթավորումը պատրաստվում է բրնձի ալյուրից: Շատ ռեստորաններ նախատեսում են օգտագործել սպասք, որոնք կարելի է ուտել: Ստեղծվում են ուտելի սպասքեր նաև ընտանի կենդանիների համար: Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում կստեղծվեն փաթեթավորումներ, որոնցից հնարավոր կլինի պատրաստել տարբեր ճաշատեսակներ:

Խոսող փաթեթավորում

Հիանալի գաղափար է նվերի համար: Ապրանքի փաթեթավորումը թույլ է տալիս ձայնագրել ձայնը և այդ կերպ շնորհավորել հասցեատիրոջը: Բացի այդ փաթեթավորումները, որոնք օժտված են խոսելու ունակությամբ օգտագործվում են նաև այլ նպատակներով: Օրինակ, արևմտյան երկրներում նման փաթեթավորումները օգտագործվում են դեղագործության մեջ: Այս երկրի բնակիչները հաճախ դժվարանում են կարդալ բաղադրությունը, քանի որ այն տպագրվում է շատ մանր տառատեսակով: Արտադրողները այս հարցը լուծեցին անսովոր կերպով՝ փաթեթավորման վրա տեղադրելով բաղադրության ձայնագրությունը: Առայժմ այս տեխնոլոգիան այդքան էլ էժան չէ, դրա համար այն կարող են օգտագործել միայն խոշոր ընկերությունները:

Փաթեթավորում ախտորոշման գործառույթով

Աշխարհի տարբեր երկրներում փորձում են սահմանափակել ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը տարբեր ձևերով: Հաճախ պետությունը հասնում է ցանկալի արդյունքների բարձրացնելով այդ ապրանքատեսակի գինը: Հավանական է, որ շուտով կլինի ևս մեկ միջոց առողջ ապրելակերպի համար՝ տուփ կառուցված չիպ-սկաներով, որը ցույց կտա ապրանքի ազդեցությունը մարդու օրգանիզմում:

Հենդմեյդ

Ձեռագործ փաթեթավորումը միշտ էլ գնահատվել է սպառողների կողմից, չէ որ օրիգինալ փաթեթավորման միջոցով, ստեղծողը շեշտում է, որ իր արտադրանքը նախատեսված է յուրաքանչյուրի համար անհատապես, հաշվի առնելով նրա ճաշակը և նախասիրությունները:

креативная упаковка, оригинальная упаковка, дизайн, этикетка, тренд

Էկոդիզայն

Համաշխարհային բրենդները արդեն վաղուց աշխատում են էկո փաթեթավորում ստեղծելու վրա: Կրաֆթ թուղթը արդեն օգտագործվում է փաթեթավորում կամ պիտակ ստեղծելու համար: Այսօր բավարար չէ ստեղծել միայն էկոլոգիապես մաքուր փաթեթավորում, անհրաժեշտ է հնարավորինս հարմարեցնել սպառողների կարիքներին: