Սևը չի կարելի օգտագործել կայքի տեքստերի համար

Ուսումնասիրությունների համաձայն, օգտատերերի 58%-ը դժգոհում են աչքերի լարվածությունից երբ աշխատում են համակարգչի հետ: Դիզայներները կարող են լուծել այս խնդիրը, եթե ուշադիր լինեն կայքում տեքստի գույնի ընտրությանը:



Սև տեքստ և ֆոն

Մաքուր սև տեքստի և սպիտակ ֆոնի համադրությունը մեծացնում է աչքի լարվածության հավանականությունը, հատկապես երկարատև ընթերցանության ժամանակ:

Սպիտակը 100%-անոց վառ գույն է, իսկ սևը 0%: Այսպիսի զգալի հակադրությունը ստիպում է տեսողությունը լարել:

Կարող ենք բերել հետևյալ օրինակը: Պատկերացրեք դուք գտնվում եք մութ սենյակում և հանկարծ ձեր առջև պայծառ լույս է վառվում: Լուսավորության նման կտրուկ փոփոխությունը վնասում է աչքերը: Բայց եթե մութ սենյակում վառվի ավելի մեղմ լույս, տեսողությունը ավելի արագ կհարմարվի միջավայրին:

Ձեր նախագծերում մի օգտագործեք մաքուր սև տեքստ սպիտակ ֆոնի վրա: Ընտրեք մոխրագույնի երանգներից մեկը: Այդ դեպքում օգտվողները կկարողանան կարդալ ձեր տեքստերը ավելի երկար:

Черный и серый - текст

Ե՞րբ է կարելի օգտագործել սևը

Սև տեքստը սպիտակ ֆոնի վրա իդեալական լուծում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Դուք կարող եք ստեղծել նախագծի առանձին տարբերակ հատուկ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար, սակայն ավելի լայն լսարանի համար ավելի լավ է ընտրել մուգ մոխրագույնը:

Ընթերցելիություն

Կոնտրաստը բարելավում է տեքստերի ընթերցելիությունը: Բայց այստեղ կարևոր է պահպանել բալանսը. չվնասել տեսողությունը և չվատթարացնել տեքստի ընկալումը: Դրա համար կարեղ եք փորձել փոխել ֆոնը:

Черный и серый - фон