Լավագույն գրաֆիկական դիզայնը Behance-ի օգտատերերի կարծիքով

Այսօր հրապարակում ենք լավագույն աշխատանքների ընտրությունը գրաֆիկական դիզայնի ոլորտում, ըստ Behance- ի համաշխարհային կարգի դիզայներների: Նայեք և ոգեշնչվեք:

Coleção:  Lucas Wakamatsu

Բրազիլիացի իլյուստրատոր և գրաֆիկական դիզայներ Lucas Wakamatsu-ն ստեղծեց «Coleção» (հավաքածու) ծրագիրը: Նրա գիրքը տարբեր ժողովուրդների պատմությունների հավաքածուն է, որը նա արտահայտում էր նկարներում: Գրքից բացի, նա ստեղծեց պաստառներ և բացիկներ «Coleção»- ի իլյուստրացիաներով:

Russia 2077:  MXD ProjectLena Terkunova և Eugene Zubkov

MXD — գեղարվեստական նախագիծ է Ռուսաստանից 4 հեղինակների կողմից: Նրանք իրենց ոճը անվանում են «ժամանակակից սյուրռեալիզմ»:  Իրական աշխարհին անսպասելի օբյեկտներ ներկայացնելով, պատկերները կառավարելով, նկարիչները սովորական բնապատկերը  դարձնում են իրականություն:

 Ifj. Márkvárt János:  Attila Tóth

Բուդապեշտից գրաֆիկական դիզայներ Attila Tóth-ը ստեղծեց Ifj Márkvárt János wine գինու բրենդի դիզայնը: Գինու պատրաստման վայրը նման է ավտոմեխանիկի արհեստանոցի, իսկ նրա սեփականատերը ամեն օր գնում է այնտեղ իր ռետրո ժիգուլիով: 

Abstract Flavour:  Andreas Preis

Գերմանիայից դիզայներ և նկարիչ Andreas Preis-ը ստեղծեց փաթեթավորման դիզայն Համբուրգի խմիչքների արտադրության ընկերության համար: Բրենդի հիմնադիր Marcin Lacki հետ միասին նրանք մշակել էին ռեհանի համով լիմոնադի նոր տեսակի համար մինիմալիստական, տպավորիչ և նորաձև փաթեթավորում: