Վեբ-դիզայն: 7 գիրք, որ պետք է կարդալ:

Քանի որ վեբ-դիզայնն այս պահին աշխարհի ամենապահանջված մասնագիտություններից է, իսկ շուկայի պահանջներին համընթաց քայլելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել  սեփական գիտելիքները, այսօրվա բլոգում առանձնացրել ենք 10 գիրք, որոնք այս մասնագիտության յուրացումը կդարձնեն էլ ավելի արդյունավետ ու հետաքրքիր: 

1. Аарон Уолтер «Эмоциональный веб-дизайн»
Գրքի հեղինակը հայտնի MailChimp-ի UX դիզայներն է: Նա պնդում է՝ որպեսզի կայքը ձգի այցելուներին, հարկավոր է պարզապես այնպես անել, որ այն նրանց մոտ դրական էմոցիաներ արթնացնի: Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչ է MailChimp-ը, կարող եք սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին:

2. Итан Маркотт «Отзывчивый веб-дизайн»
Այս պրակտիկ ձեռնարկն արդեն դասական է դարձել այս ասպարեզում: Այն ցույց է տալիս, թե ինչպես է պետք կայքը առավելագույնս հարմարավետ դարձնել այցելուների համար՝ անկախ նրանից, թե ինչ սարքավորումից են նրանք օգտվում:

3. Уитни Кесенбери, Кевин Брукс «Сторителлинг в проектировании интерфейсов»
Սա օգնում է հասկանալ օգտատերերին, իմանալ նրանց նպատակները, հստակ պատկերացնել արվող հետազոտությունների արդյունքների նշանակությունը և ներկայացնել դիզայնի տարբերակներ: 

4. Стив Круг «Не заставляйте меня думать»
Գրքի հեղինակն իր աշխատանքային 20 տարվա ընթացքում աշխատել է այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսիք են Apple-ը, Lexus-ն ու Bloomberg-ը: Գիրքը հուշում է, թե ինչ է պետք անել ճիշտ կայք ստեղծելիս ու ինչից է պետք հրաժարվել: Շեշտը դրված է այն հարցի վրա, թե ինչպես է պետք հաճախորդների հետ լավ հարաաբերություններ կառուցել ու վստահություն ձեռք բերել:

5. Алан Купер «Интерфейс. Основы проектирования взаимодействия»
Հեղինակն այս գրքի առաջին հրատարակման վրա սկսել է աշխատել 20 տարի առաջ: Նա ծրագրավորողներին համոզում է, որ ամենաառաջինը պետք է այնպիսի արդյունք ստանալ, որը դուր կգա օգտատերերին: Ամեն հաջորդ անգամ հրատարակելիս գրքում պահպանվում են միայն այն մտքերը, որոնք, հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, չեն կորցրել իրենց ակտուալությունը: 

6. Люк Вроблевски «Сначала мобильные!»
Հեղինակը խորհուրդ է տալիս կայքի նախագծումը սկսել բջջային տարբերակից, ու պատմում այն մասին, թե ինչով է բջջային դիզայնը տարբերվում համակարգչայինից, ինչ է իրականում անհրաժեշտ օգտատերերին ու ինչից է պետք ձերբազատվել: Գրքում կա ժեստերի ուղեցույց, որում պատմվում է բջջային հավելվածից օգտվելիս մարդկանց հպումների մասին, նկարագրվում են մանիպուլյացիաներ, որոնք նրանք նախընտրում են անել այս կամ այն իրավիճակում:

7. Лэнс Лавдэй «Проектирование прибыльных веб-сайтов»
Գրքում պատմվում է, թե ինչպես է կարելի նախորդ ծախսերի մակարդակը պահպանելով՝ էլ ավելի շատ այցելուների վերածել գնորդների:

Այսքանն էինք պատրաստել այս բլոգի համար: Իսկ եթե ինքներդ մասնագիտացված չեք այս ոլորտում ու ցանկանում եք ունենալ ձեր սեփական կայքը, հիշեցնենք, որ Բրենդոնն արդեն տարիներ շարունակ զբաղվում է կայքերի պատրաստմամբ:  Զանգահարե՛ք մեզ +37455999015 հեռախոսահամարով, եթե ցանկանում եք ծանոթանալ մեր կողմից մատուցվող վեբ ծրագրավորման ծառայություններին կամ քննարկել հետագա համագործակցության տարբերակները: