Facebook-ի Ads Manager-ում հայտնվել են նոր գործիքներ

Facebook-ի ծրագրավորողները նոր հնարավորություններ են ավելացրել Ads Manager հավելվածում, որը նախատեսված է բջջային սարքերի գովազդային արշավների ստեղծման և գործարկման համար: Հավելվածը թողարկվել էր 2015թ.-ին, սակայն միայն հիմա է նրանում հայտնվել բազային ֆունկցիոնալություն նկարների հետ աշխատելու համար:

Новые возможности Facebook Ads Manager

Հիմա օգտվողներին հասանելի են հետևյալ հնարավորությունները.

  • Ներկառուցված տեքստեր: Հնարավորություն ավելացնել տեքստային նկարագրություններ ուղիղ նկարի հայտարարության վրա, ինչպես նաև փոխել դրանց դասավորությունը, թափանցիկությունը և տառատեսակը:
  • Տեքստի երկարության ստուգում: Ավելացված տեքստային տարրերը ավտոմատ կերպով կստուգվեն Facebook-ում գովազդելու ուղեցույցներին համապատասխանելու համար, իսկ օգտվողները կստանան ծանուցումներ տեքստը կրճատելու կամ ընդլայնելու համար:
  • Նկարների փոքրացում: Բազային հնարավորություն գովազդում օգտագործվող նկարի չափերի օպտիմալացման համար:
  • Ձևանմուշներ: Նախապես տեղադրված և հատուկ ձևանմուշներ, որոնք ավտոմատացնում են գովազդների ստեղծումը:
  • Ստիկերներ, ֆորմաներ, լոգոներ:
  • Գունային ֆիլտրեր: