Gmail-ում հայտնվել է երկու հարմար գործառույթ

Android Police-ը վերջերս հայտնաբերել է նոր օգտակար գործառույթ Gmail-ի բջջային հավելվածում Android-ի համար: Այժմ օգտվողները կարող են չեղարկել ուղարկված հաղորդագրությունը, սակայն դրա համար նրանք ունեն ընդամենը 10 վայրկյան: Հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր հիշում են կցված ֆայլերի բացակայության մասին, կամ ուղարկելուց հետո սխալ են նկատում:

Հաղորդագրությունը ուղարկելուց հետո Android օգտագործողները էկրանի ներքևում ծանուցում կտեսնեն, որի վրա սեղմելով կկարողանան չեղարկել ուղարկված հաղորդագրությունը:

Gmail-Undo-Send-screenshot

Հարկ է նշել, որ այս հնարավորությունը արդեն կար վեբ տարբերակի և iOS հավելվածի համար:

Եվ ևս մեկ նորություն. Gmail-ի մոբայլ տարբերակում հայտնվել է գաղտնի ռեժիմ, որը թույլ է տալիս սահմանել ժամանակ, որից հետո ստացողը չի կարող բացել և կարդալ էլեկտրոնային նամակը: Բացի այդ թարմացման հետ օգտվողներին հնարավորություն է տրվել հաղորդագրության վրա գաղտնաբառ դնել:

Եթե դուք չեք գտել նշված գործառույթները ձեր հավելվածում, ապա թարմացրեք վերջին տարբերակը: