Google-ը ներկայացրեց ադապտացվող գովազդի նոր ձևաչափեր

Google-ը փորձում է բարելավել իր ծառայությունների որակը, ուստի գովազդատուների համար ապահովում է օգտակար թարմացումներ :

Դրանցից մեկը գովազդային կոմբինացիաների նախադիտումն է նրանց ստեղծման գործընթացում, ինչը կօգնի գնահատել գովազդի տեսքը:

Բացի այդ, օգտվողները հնարավորություն կունենան տեսնել զեկույցներ այն մասին, թե ինչպիսի վերնագրեր, նկարագրություններ և կոմբինացիաներ են հաճախ հայտնվում որոնման դաշտում:

Ադապտացված գովազդի ձևաչափը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել արդիական և անհատականացված գովազդներ: Սակայն երբեմն դժվար է հասկանալ, թե որքանով է բավարար տրված տեղեկատվությունը : Ահա թե ինչու Google- ը սեպտեմբեր ամսվա սկզբին կներկայացնի նոր ցուցիչ – ad strength:

Ձեր գովազդի ներուժը, դրա համապատասխանությունը, տեքստերի ծավալները և բազմազանություն  կգնահատվի «Վատ»-ից «Գերազանց» սանդղակով: Լավ գնահատական ստանալու համար նշեք որքան հնարավոր է շատ վերնագրեր և նկարագրություններ:

Բացի այդ Google-ը սկսում է Universal App-ի արշավը:Համակարգչային ուսուցման շնորհիվ, նոր ֆունկցիայի ալգորիթմը ավտոմատ կերպով կկիրառի ձեր կրեատիվը և բովանդակությունը App store-ից և կստեղծի անհատականացված և համապատասխան գովազդ: Լավագույն արդյունքի համար առաջարկվում է նշել առնվազն 4-5 տեքստեր, նկարներ և տեսանյութեր: