myTarget-ը թարմացրել է տեղային թիրախավորման ալգորիթմը

Տեղային թիրախավորման ալգորիթմի թարմացումը թույլ է տալիս կրկնակի անգամ մեծացնել լսարանի տեսանելիությունը այն գովազդային արշավներում, որոնցում կարգավորված է տրված կարգավորումը, և բերում է գովազդի clickability-ի 10% աճին:

Տեղային թիրախավորմամբ գովազդային հայտարարությունները ցուցադրվում են այն օգտատերերին, որոնք տվյալ պահին գտնվում են կամ պարբերաբար լինում են գովազդատուի համար հետաքրքրություն առաջացնող վայրերում: Օրինակ, գովազդային արշավը կարելի է թիրախավորել այն մարդկանց վրա, ովքեր ապրում են առաջխաղացվող ապրանքի հարևանությամբ  (առևտրի կենտրոն, պիցցերիա, դեղատուն, ավտոլվացման կետ և այլն): Հասանելի ռադիուս - 500մ-10կմ:

myTarget-ի թիմը թարմացրել է գովազդային արշավների թիրախային ալգորիթմը այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար այցելում են գովազդատուի կողմից նշված կետերը. օգտագործողների կոորդինատների վերաբերյալ տվյալների աղբյուրները ընդլայնվել են և բարելավվել է դրանց ճշգրտությունը, կատարելագործվել են կանխատեսելի մոդելները, և ՛  բջջային, և ՛  համակարգչային սարքավորումների կապը,  ավելացվել է հետազոտվող պարամետրերի քանակը օգտվողների «սիրած կետերի» ավելի ճշգրիտ սահմանումները տալու համար: