Vk-ի օգտատերերը այժմ կարող են փակել իրենց պրոֆիլները

Օգոստոսի 31-ին Vk-ն ներկայացրեց նոր կարգավորում: Այժմ օգտվողները կարող են իրենց պրոֆիլը դարձնել լիովին գաղտնի և պաշտպանել սեփական տարածքները անծանոթներից, էջը բաց թողնելով միայն ընկերների համար:

Եթե դուք ընտրեք փակ պրոֆիլը, մնացած առանձին կարգավորումները ավտոմատ կլինեն միայն ընկերների համար կամ չեն փոփոխվի, եթե եղել են բաց միայն ձեզ համար: Ցանկացած պահի կարող եք բացել ձեր պրոֆիլը:

Приватный профиль вк

Բջջային հավելվածի նոր հնարավորությունները կթարմացվի մոտ ապագայում բոլոր օգտվողների համար:

Այն մարդիկ ովքեր չեն գտնվում ձեր ընկերների ցանկում, կարող են տեսնել շատ քիչ տեղեկատվություն. գլխավոր նկարը, անունը ու ազգանունը, հրապարակումների քանակը առանց դրանք դիտելու հնարավորության և ընդհանուր ընկերների ցուցակը:

Ամբողջ կոնտենտը, որը դուք ավելացրել եք էջում, ներառյալ պատի վրայի գրառումները, նկարները, տեսանութերը, երգերը, story-ները և հետևորդները ավտոմատ կերպով կփակվեն:

Եթե դուք չեք ցանկանում ամբողջությամբ փակել պրոֆիլը, ապա նախկինի նման կարող եք կարգավորումներում փակել առանձին բաժինները: