Ինչով զարմացրեց Apple-ը սեպտեմբերի 12-ի պրեզենտացիային

Երեկ Թիմ Կուկը ավանդույթի համաձայն բարձրացավ բեմ և հայտարարեց Apple-ի ամենակարևոր նորությունների մասին:

Apple Watch

Բրենդը ներկայացրեց նոր սերունդի հայտնի սմարթ ժամացույցը: Նոր մոդելի էկրանը ավելի մեծ է (ավելի քան 30%), իսկ պատյանը` ավելի բարակ:

Series 4-ը առաջարկում է արագ կապ հաճախ օգտագործվող կոնտակտներին, մի քանի ժամային գոտիների աջակցություն, ֆիտնես վիճակագրություն և մեդիտացիայի համար հավելված:

Տարբերվող հատկանիշներից են նաև 50%-ով ավելի բարձր զանգերը, S4 չիպը և 64-bit երկմիջուկանի պրոցեսորը:

Մոդելի գինը սկսվում է 399$-ից Wi-Fi-ով տարբերակի համար կամ 499$-ից հեռախոսային ինտերնետով տարբերակինը: Պատվերները ընդունվում են սեպտեմբերի 14-ից:

WatchOS 5 կթողարկվի սեպտեմբերի 17-ին:

iPhone Xs և iPhone Xs Max

Թիմ Կուկը հայտարարեց, որ iPhone X-ը դարձել է ամենից հայտնի սմարտֆոնը աշխարհում:

Այժմ Apple-ը պատրաստ է ներկայացնել iPhone Xs ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն տարբերակներով: Էլեգանտ 5.8 դյույմ էկրանը տպավորիչ է հետևյալ հատկանիշներով` 458 պիքսել, Super Retina OLED, Dolby Vision HDR10  60% բարձր դինամիկայով, քան X-ինն է:

Մոդելը թողարկվում է երկու չափսերով` 5.8 և 6.5 դյույմ: Մեծ էկրանով տարբերակը ստացել է Xs Max անվանումը և ունի 2688×1242 չափերը:

Նոր iPhone-ի տարբերվող հատկանիշները` ստերեո ձայն, արագ FaceID, իր տեսակի մեջ առաջինը A12 Bionic չիպ  6,9 միլիարդ տրանզիստորներով 7 նանոմետրում, ութ-միջուկային պրոցեսոր, 512 Gb և մեկ վայրկյանում 5 տրիլիոն գործողության մշակում:

Ինչպես նաև տեսախցիկը տպավորում է իր բնութագրերով. ավելի խոշոր սենսոր երկու 12 մեգապիքսել տեսախցիկներով, լուսանկարի ստաբիլիզացում և խորության էֆֆեկտի ավելացում: Առջևում 7 մեգապիքսել տեսախցիկ: Խելացի HDR և նոր նկարների շարքը միացնող գործառույթ:

Xs-ի մարտկոցը կծառայի 30 րոպեով ավելի երկար, քան X-ինը, իսկ Xs Max-ինը` 1,5 ժամով երկար: Եվ գլխավոր նորույթը` երկու սիմ-քարտ:

Գները սկսվում են 1099$-ից, պատվերները ընդունվում են սեպտեմբերի 14-ից:

Եվս մեկ iPhone

Apple-ը ներկայացրեց ևս մեկ մոդել` iPhone Xr, գույների ավելի մեծ ընտրության հնարավորությամբ` կարմիր, դեղին, կորալ, կապույտ, սպիտակ և սև:

True Tone մոդելի էկրանը – 6,1 դյույմ է, 1792×828 չափսերով, 1.4 միլիոն պիքսելով: Այլ գործառույթներ. FaceID,  the True Depth տեսախցիկի սենսոր, A12 Bionic չիպ, սակայն մեկ տեսախցիկը 12 մեգապիքսել է:

Գները սկսվում են 749$-ից, պատվերները ընդունվում են հոկտեմբերի 19-ից: