Google-բացում է նոր բաժին YouTube-ում

Այսօր պարզ դարձավ, որ Google-ը կփակի YouTube Gaming-ը, այն փոխարինելով առանձին բաժնով YouTube-ում: Զարգացման մասնագետները կարծում են, որ Gaming բաժնի ավելացումը YouTube-ի գլխավոր էջում կգրավի ավելի շատ հանդիսատեսի և կոնտենտ ստեղծողների, քան գրավում էր առանձին կայքը: Ինչպես նաև YouTube-ի համար կարևոր է, որ տրաֆիկը չի կիսվի երկու կայքերի միջև:

Բաժնի ինտերֆեյսը շատ նման է կայքինին` օգտվողները էջում կտեսնեն առաջարկվող տեսանյութեր, ինչպես նաև պոպուլյար սթրիմներ: Ցանկության դեպքում նրանք կկարողանան բաժանորդագրվել կոնտենտին, որը թողարկվում է իրենց հետաքրքրող խաղերի թեմայով, որպեսզի բաց չթողնեն ոչ մի հետաքրքիր բան:

Այսօր Gaming բաժինը թողարկվեց ԱՄՆ-ում, և մոտակա շաբաթներում այն հասանելի կլինի նաև մյուս երկրներում: Նրան կարող եք գտնել կայքի ներքևի մասի ձախ կողմում: YouTube Gaming հավելվածը շուկայից օֆիցիալ կանհետանա 2019 թվականի մարտին: