Facebook-ը կվճարի բոլորին, ովքեր կգտնեն խոցելիություն հավելվածներում

Cambridge Analytica-ի վերջին սկանդալից հետո Facebook-ի ղեկավարությունը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել իր օգտատերերի անձնական տվյալների վրա և  նրա վրա, թե ինչպես դրանք կարող են օգտագործվել և ով կարող է դրանք օգտագործել: Հետևաբար, նրանք սկսել են հատուկ ծրագիր, որը կհատուցի օգտվողներին, ովքեր կհայտնաբերեն անձնական տվյալների խոցելիություն : Ծրագիրը կոչվում է Bounty Data Abuse:

Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Դեն Գարֆինկելը հայտարարել է, որ ով կհայտնաբերի խոցելիությունը, որի առկայությունը կհաստատվի մասնագետների կողմից, կստանա առնվազն 500 դոլար (գումարը կախված կլինի բարդությունից):