Facebook-ին փոխարինելու են գալիս WhatsApp-ը և Instagram-ը

Օրերս  հրապարակվեց Reuters-ի ամենամյա Digital News Report 2019 հաշվետվությունը, որը պատմում է մեդիա դաշտի միտումների մասին ու պարունակում է մանրամասն վերլուծություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ կարդում ու ընկալում նորություններն աշխարհի 38 երկրներում: Այսօրվա բլոգն էլ նվիրված է կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած կարևոր հետևությունները:



  1. Նորությունների նկարմամբ մարդկանց վստահությունը շարունակում է նվազել: Նրանք շարունակաբար բողոքում են բացասական բովանդակության լրահոսից:
  2. Մարդիկ ասում են, որ նրանք էլ ավելի են սկսել վստահել ԶԼՄ հայտնի բրենդներին, քան անցած տարի:
  3. Մարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում Facebook-ում և ավելի շատ՝ WhatsApp-ում ու Instagram-ում:
  4. Սմարթֆոնների դերը նորությունների ոլորտում շարունակում է մեծանալ: Օգտատերերի 2/3-ը այն օգտագործում է ամեն շաբաթ  նորություններին հասանելիություն ունենալու նպատակով: Ամենատարածվածն այս ոլորտում Apple News ու Upday հարթակներ են: Apple News-ը ԱՄՆ-ում օգտագործվում է iPhone օգտագործողների 27%-ի, իսկ Washington Post-ը՝ 23%-ի կողմից:
  5. Երբ մարդիկ ցանկանում են ծանոթանալ նորություններին, նրանք ամենից հաճախ այցելումն են հենց լրատվական հարթակներ: Իրավիճակն այլ է մինչև 35 տարեկան մարդկանց շրջանում, որոնք նորություններից տեղեկանում են սոցկայքերի միջոցով, և նրանց միայն 1/3 մասն է մտնում սկզբնաղբյուր:
  6. Գնալով ավելի պոպուլյար են դառնում պոդկաստները հատկապես երիտասարդության շրջանում:
  7. Վիդեո նորությունների մեծ մասը՝ 32%-ը, դիտվում են Facebook-ում, իսկ հաջորդ տեղում YouTube-ն է՝ 26%: Բայց Facebook-ը՝ որպես նորություններ դիտելու հարթակ, սկսել է ավելի քիչ կիրառվել, իսկ Twitter-ը, Instagram-ն ու Snapchat-ը՝ հակառակը:
  8.  Կարճ հոլովակները մնում են նորությունների ամենապոպուլյար ձևը, սակայն դրանց մոնետիզացումն ավելի բարդ է:
  9. Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում մի փոքր աճել է վճարովի նորությունների հարթակից օգտվողների քանակը, բայց սահմանափակ բյուջեի պայմաններում մարդիկ նախընտրում են վճարել ժամանցային կոնտենտի համար: Օրինակ՝ Netflixn-ն ու Spotify-ն շարունակում են պահպանել ամենամյա կայուն աճը:

Ահա այս հետազոտությունների արդյունքներն օգտագործվում են այնպիսի առաջատար ընկերությունների կողմից, ինչպիսիք են Netflix-ը, Spotify-ը, Amazon-ը և Apple-ը:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որտեղ են օգտատերերն ավելի հակված մինչև վերջ չանջատել գովազդը, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: