ԼՈԳՈՏԻՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Լոգոտիպը նշան է, որով ճանաչում են ձեր ընկերությունը: Լոգոտիպի ճիշտ ձևավորումն ակնթարթային ճանաչում է երաշխավորում, ինչը մրցակիցների հետ պայքարում հիմնական առավելությունն է:



Ըստ կազմության` լոգոտիպերը լինում են տեքստային, նշանային և համակցված: Դրանք հավասարաչափ տարածում ունեն: Դիզայներն ընտրում է լոգոտիպի տեսակը` ելնելով ընկերության գործունեությունից, նրա առաքելությունից, ոճից:

 

Տեքստային

Սրանք այն լոգոտիպերն են, որոնք ընդգծում են ընկերության առանձնահատկությունները գույնի և տառատեսակի ճիշտ ընտրությամբ: Տեքստային լոգոտիպը պարզապես ընկերության անվանումն է մինիմալիստական ոճով:

Ըստ գրելաոճի` տեքստային լոգոտիպերը լինում են դասական և դեկորատիվ:

Նշանային

Դրանք գրաֆիկական պատկերներ են, նշաններ և խորհրդանիշեր:

Դրանց առավելությունը բազմիմաստությունն է: Նշանային լոգոտիպերն արտադրանքի կամ ընկերության հետ կապված վառ ասոցիացիաներ են առաջացնում: Դրանք լայնորեն օգտագործում են խոշոր ընկերությունները, քանի որ գրաֆիկական նշաններն ավելի հստակ են տպավորվում մտքում:

                      

Համակցված

Սրանք ներառում են տեքստային և նշանային լոգոտիպերի տարրեր: Տվյալ դեպքում պատկերը տեքստային հատվածի բաղկացուցիչ մասն է կազմում: Սա լոգոտիպին գաղափարային երանգ է հաղորդում և բարելավում է բրենդի, ապրանքանշանի հիշելիությունը: