Limited edition! Խմիչքների յուրահատուկ դիզայն

Ցանկացած ապրանքի  սահմանափակ վաճառքը շարժ ու աշխուժություն է առաջացնում շուկայում՝  առաջ մղելով մարդկանց լինել այն քչերից, ովքեր կհասցնեն ձեռք բերել տվյալ արտադրանքից:

Խմիչքների սիրահարների համար հազվագյուտ շշերի շուկայում հայտնվելը իրադարձություն է, և գրանցվել են նույնիսկ  դեպքեր, երբ վրաններով հերթ է ստեղծվել խմիչքը գնելու համար (ինչպես օրինակ ChurchKey բարում IPA Bell’s Hopslam գարեջուրը փորձելու համար): 

Limited edition ալկոհոլը սովորաբար արտադրվում է ինչ-որ իրադարձության հետ կապված՝ Ամանոր, Սիրահարների օր, Սպորտային առաջնություն, բրենդի 10-ամյակ և այլն: Երբեմն հետաքրքիր տարբերակներ են մշակվում նաև բրենդների համագործակցության արդյունքում կամ պարզապես երբ բրենդը որոշում է կոլեկցիոն նմուշներ թողարկել: Դե ինչ, ահա գարեջրի, գինու, լիկյորի, վիսկիի հետաքրքիր ու իրական օրինակներ, որոնք հանվել են վաճառքի տարբեր արտադրողների կողմից: