Համաշխարհային ընկերությունների նվերներն աշխատողներին աշխատանքային առաջին օրվա առթիվ

Այսօրվա բլոգը նվիրված է ընկերություններին, որոնք հատուկ պատրաստվում են նոր աշխատողի առաջին աշխատանքային օրվան՝ նվիրելով նրան աշխատանքի համար անհրաժեշտ ամենատարբեր պարագաներ: Սա այնքանով է օգտակար, որ  և՛ նոր աշխատողները սովորաբար նկարում ու իրենց էջ են բեռնում սոցկայքեր իրենց նոր աշխատատեղի լուսանկարները, և՛ HR ու մարքեթինգի բաժինները համատեղ մեծ աշխատանք են կատարում՝ ուղղված ընկերության իմիջի բարելավմանը:

Իհարկե այս ընկերություններ աշխատանքի ընդունվելն երկարատև ու բարդ գործընթաց է, և այն կարողանում են հաղթահարել եզակիները, բայց ահա թե ինչ է սպասվում նրանց առաջին օրը:

1. Salesforce

Սա ամենամեծ SaaS ընկերությունն է աշխարհում՝ հիմնված 1999-ին: Ունի մոտ 35 000 աշխատակից, և ահա այսպիսի հավաքածու են նրանք ստանում՝ ընդունվելով աշխատանքի:

2. Sega

Վիդեոխաղեր արտադրող Sega ընկերությունն ունի 5000-ից ավել աշխատակից: Ահա հիշողություններ արթնացնող հավաքածուն, որը կազմված է պայուսակներից, կոմիքսներից, գրենական պիտույքներից և լեգենդար Սոնիկի նկարից:

3. DigitalOcean

Աշխարհի ամենահայտնի հոսթինգ պրովայդերներից է՝ հիմնված 2011-ին: Ունի 500-ից ավելի աշխատակից: Նորերի տեղում կապվում են փուչիկներ, իսկ սեղանին նրանց սպասվում է նվեր հավաքածուն, որում ամենաառանձնահատուկը մեծ հողաթափերն են:

4. Coinbase

Coinbase-ը կրիպտոարժույթների շուկայի և կրիպտոդրամապանակի ծառայություններ է մատուցում՝ սկսած 2012թ.: Ունի մոտ 500 աշխատող:

5. Ogilvy & Mather

Աշխարհի ամենահայտնի մարքեթինգային և PR ընկերություններից է, որը հիմնվել է 1948-ին և այժմ ունի մոտ 10 հազար աշխատակից աշխարհի 48 եկրկում:

Նվեր հավաքածում բացի ստանդարտ աշխատանքային պարագաներից ներառում է Օգիվլիի գաղտնի գիրքը, որը ազատ վաճառքում չի գտնվում, այլ տրվում է միայն աշխատողներին: Կամ էլ ստիպված կլինեք այն գնել Ամազոնից՝ ընկերության նախկին աշխատակցից՝ վճարելով 60$:

6. MOZ 

Մարքեթինգային և վերլուծական գործիքներ արտադրող այս ընկերությունը  հիմնվել է մոր ու որդու կողմից 2004թ.: Այժմ նրանք ունեն 300-ից ավել աշխատակից: Նրանց հավաքածուն գուցե ամենաբազամազանն է, քանի որ ներառում է նույնիսկ սրբիչ:

7. Google

Սա ինտերնին տրվող հավաքածուն է, որը նա հավաքում է ինթերնշիփի 3 ամիսների ընթացքում: Բացի սրանից, ինտերնը նաև վճարվում է, սակայն թերությունն այն է, որ ինտերն կարող են դառնալ մինչև 32 տարեկանները:

8.Ferrero 

Իտալական այս ընկերությունը հայտնի է Nutella, Kinder, Tic Tac, Ferrero Rocher, Rafaello քաղցրավենիքներով: Այն ունի 35 հազար աշխատակից: Ահա այսօրվա ամենահամեղ հավաքածուն, որը տրվում է այս ընկերության նոր աշխատակցին:

Ինչպես տեսնում եք, ընկերությունները ջանք չեն խնայում ամենագեղեցիկ ու օրիգինալ ձևով իրենց աշխատակիցներին դիմավորելու համար: Իսկ եթե ինքներդ եք ցանկանում լինել կրեատիվ, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր մյուս նյութը՝ սեղմելով այստեղ: