Մարքեթինգային 9 խորամանկություն H&M-ից

1947-ից գործող H&M-ը (Hennes & Mauritz) հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Եվրոպայում: Այս հասցրել է սիրվել  անգամ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի կողմից, իսկ մարդկանց լայն զանգվածների շրջանում դրա սիրված լինելու փաստն անժխտելի է:

Ո՞րն է H&M-ի հայտնիության գաղտնիքն ու ինչու՞ են մարդիկ անընդհատ ցանկանում վերադառնալ այնտեղ:


1.Մանեկեններ մուտքի մոտ
Մուտքի մոտ դրված մանեկեններին  նոր հավաքածուից ամենաթանկարժեք հագուստն են հագցնում: Այն միշտ ավելի լավ է պահպանվում ու ավելի լավ տեսք է ունենում, քան կախիչներից կախված կամ դարակներում ծալված հագուստը: Սա, այսպես կոչված, «տաք գոտին» է , որն օգնում է խանութին արագ վաճառել ապրանքը:

2. Ամենապահանջված ապրանքը խանութի խորքում է
Եթե փնտրում եք մատչելի հագուստ կամ զեղչված տեսականի, այն կգտնեք խանութի հեռավոր մասերում: Պատճառն ակնհայտ է. մինչ դուք փորձում եք այն գտնել, հասցնում եք տեսնել նոր հավաքածուն, փորձել կոշիկ կամ պայուսակ ու կատարել չնախատեսված գնումներ: Եթե անգամ գնում չկատարվի, ապա հաստատ կնկատեք ինչ-որ հետաքրքիր բան, որի հետևից անպայման կցանկանաք հետագայում գալ:

3.Խանութում ամեն մանրուք հաշվի է առնված
Դիզայներներն այստեղ հաշվի են առնում ամեն դետալ՝ սկսած աստիճաններից, լամպերից, հայելիներից: Անգամ հաշվի են առնվում տարածքները, որտեղ այցելուները կցանկանան սելֆի անել: Նպատակն է գնումների վայրից H&M-ը վերածել խանութի, որտեղից մարդիկ կստանան տպավորություններ ու կցանկանան նորից վերադառնալ:

4. Սեղաններին դրված հագուստ
Այս սեղաններն օգնում են խանութին հեշտությամբ իրացնել ապրանքը: Սեղանները փոփոխվում են 2 շաբաթը մեկ: Նույնիսկ եթե ձեզ վերնաշապիկ հարկավոր չէ, միևնույն է, ուշադրություն կդարձնեք գնի վրա ու ապրանքը կտանեք հանդերձարան, իսկ սա հաջողության 80%-ն է:

5. H&M-ը ինքն է անում իր արտադրանքի դիզայնը
Այստեղ ներսում են մտածում արտադրվող հագուստի տեսքը, բացի այդ, ամեն տարի անց է կացվում մրցույթ երիտասարդ դիզայներների միջև, որի հաղթողը ստանում է 25 000 եվրո սեփական բրենդի զարգացման համար, ինչպես նաև հնարավորություն են տալիս նրան 6 ամիս տևողությամբ փորձաշրջան անցնել: 

6. Դրամարկղի մոտ ապրանքները հենց այնպես չեն
Նկատե՞լ եք գուլպաները, մազակալներն ու այլ մանր պարագաները, որոնք դնում են դրամարկղի մոտ: Սա իմպուլսիվ գնումների զոնան է, որի մոտ հերթ կանգնած մարդիկ ավտոմատ սկսում են մանր գնումներ կատարել: 

7. Այստեղ չկան անթերի մոդելներ
H&M-ի թիրախային սպառողները մինչև 35 տարեկան կանայք են: Բրենդը գրավում է աղջիկներին իր պլյուս չափի մոդելներով, որոնք ցույց են տալիս իրենց մարմնի անկատարությունը: Գովազդներում հաճախ կարող եք կողք կողքի հանդիպել սահմանափակ հնարավորություններով ու առողջ մարդկանց, ինչպես նաև հանրահայտ դեմքերի: Այստեղ աղջիկները չեն գտնի կատարյալ նկարներ, որոնք կիջեցնեն նրանց ինքնագնահատականը:

8. Տարին մեկ H&M-ը համաշխարհային ճանաչում ունեցող դիզայների հետ համատեղ հավաքածու է թողարկում
Հայտնի դիզայներների հետ համագործակցելու պատմությունը սկսվեց 2004-ից, երբ Կառլ Լագերֆելդի հետ թողարկած հավաքածուն վաճառվեց 25 րոպեում: H&M-ը համագործակցել է նաև Versace, Balmain, Moschino, Roberto Cavalli և այլ հանրահայտ բրենդների հետ:

9.Շեշտը դրվում է ինտերնետ-խանութի վրա
Եթե ցանկանում եք առաջինը տեսնել նոր հավաքածուն, ապա այն նախ ցուցադրվում է ինտերնետային խանությում, ու մի քանի շաբաթ անց միայն հայտնվում է սրահներում: Կայքը թարմացվում է ամեն հինգշաբթի առավոտյան:

Այսքանն էինք պատրաստել այդքա՜ն սիրված H&M-ի մասին, իսկ եթե նորաձևության սիրահար եք, բաց մի՛ թողեք մեր պատրաստած մյուս բլոգը՝ «Մի բրենդի ստեղծման պատմություն 10 փաստով: Chanel»: