Ցուկերբերգի նոր հայտարարությունը: Facebook- ը լրահոսում կթողնի միայն ապահով նորությունները:

Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի ալգորիթմների երկրորդ մեծ փոփոխության մասին: Հանրային լուրերը լրահոսում ոչ միայն կրճատվելու են անձնական հաղորդագրությունների օգտին, այլև դասակարգվելու են ըստ դրանց նկատմամբ վստահության աստիճանի:



«Այսօրվա աշխարհում շատ սենսացիաներ, ապատեղեկատվություններ և բևեռացում կա» - գրում է Ցուկերբերգը: Նրա կարծիքով սոցիալական մեդիան ուժեղացնում է այս բացասականը, եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն այն դադարեցնելու համար:

Facebook-ը որոշակի հետազոտություն կկատարի, որը չափելու է տեղեկատվական աղբյուրներ օգտագործողների վստահության մակարդակը: Ցուկերբերգի հայտարարությունից հետևում է, որ օգտվողներին կհարցնեն, թե արդյո՞Ք նրանք ծանոթ են տեղեկատվության աղբյուրին, և եթե այո, ապա վստահու՞մ են նրան: Այնուհետև ալգորիթմը կուղղվի այս վստահության ինդեքսին, նախքան նորության լրահոսում հայտնվելը: Բացի այդ ալգորիթմը հաշվի կառնի՝ որքանով է լուրը տեղեկատվական և որքանով է համապատասխանում օգտվողի գտնվելու վայրին:

2016 թվականին «Facebook»-ը արդեն փորձել էր ֆիլտրել հանրային բովանդակությունը: Այդ փորձը ոչ թե նպատակ էր հետապնդում մաքրել կեղծ լուրերը, այլ առավել գրավել օգտատերերի ուշադրությունն ու ժամանակը: Այն ժամանակ նորությունները ընտրվում էին հայտնիության տեսանկյունից: Այնուամենայնիվ, երբ հայտնի դարձավ, որ երիտասարդ խմբագիրները խուսափում են պահպանողական աղբյուրներից և դրանով իսկ խեղաթյուրում են լուրերի ընտրությունը լիբերալ կողմում, առաջացավ սկանդալ:

Բայց այդ սկանդալը ներկայիս սկանդալի հետ համեմատած ոչինչ է, երբ Facebook-ը մեղադրվում է կեղծ լուրերի և Ռուսաստանի ենթադրվող ազդեցության ԱՄՆ-ի ընտրությունների վրա: Այդ պատճառով էլ սոցիալական ցանցը որոշեց, որ այլևս չի կարող մնալ չեզոք հարթակ և պետք է կառուցի որոշակի ֆիլտրեր բովանդակության համար:

Մարկ Ցուկերբերգը նաև հայտարարեց բարեփոխումների նպատակների մասին: Նորությունները կհրապարակվեն լրահոսի 4% մակարդակի վրա: Նախկինում այն զբաղեցնում էր 5%-ը: Այսինքն, կոնտենտի ծավալը կկրճատվի մեկ հինգերորդով: Ցուկերբերգը դա շատ մեծ փոփոխություն է համարում: Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ նորությունները միշտ էլ կարևոր առիթ կլինեն շփում սկսելու համար: Պարզապես հիմա դրանք կլինեն ավելի քիչ, և դրանք կընտրվեն որակական առումով: