Ինչպես ներգրավել առաջին 1000 հետևորդներին Instagram-ում

Դուք արդեն գիտեք, որ Instagram-ը ակտիվորեն զարգացող ալիք է, որն օգնում է ընդլայնել բրենդի ազդեցությունը, տալ նրան մարդկային դեմք, ներգրավել աշխատակիցների, ցուցադրել արտադրանքը, կիսվել տեսակետներով, հետաքրքրել հաճախորդներին և սկսել նոր բիզնես:



Սակայն խնդիրն այն է, որ եթե նույնիսկ հայտնի եք, հազիվ թե առանց ջանքերի կարողանաք ներգրավել մեծ թվով հետևորդների Instagram-ում: Դրա համար անհրաժեշտ է ծախսել ժամանակ և այդ գործընթացին ուշադրություն դարձնել ամեն օր:

Բարեբախտաբար, կան մի քանի գործողություններ, որոնք դուք կարող եք անել հիմա, որպեսզի ներգրավեք գոնե 1000 որակյալ հետևորդների: Այս հոդվածում կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ ուղղել մեր ջանքերը:

Գուցե դուք մտածեք՝ ինչու՞ չգնել հետևորդներին: Բանն այն է, որ նման պրոֆիլները կլինեն կամ կեղծ, կամ անորակ, ուստի դրանք ձեզ համար արժեք չեն ունենա: Նման հետևորդներից մի ակընկալեք ինչ-որ ակտիվություն:

Հետևորդները, որոնց դուք կներգրավեք ինքներդ, կհավանեն ձեր հրապարակումները, կանցնեն հղումներով, կհետաքրքրվեն ձեզանով և ձեր բիզնեսով, կկիսվեն ձեր նկարներով և նույնիսկ կցանկանան համագործակցել ձեզ հետ: Այս հոդվածում նկարագրված մարտավարությունները կօգնեն ձեզ ներգրավել հենց այսպիսի հետևորդների:

1. Ստեղծեք և օպտիմալացրեք ձեր պրոֆիլը

Ձեր պրոֆիլը դարձրեք վիզուալ գրավիչ, պատմեք ձեր մասին և թե ինչու պետք է օգվողները հետևեն ձեզ:

Ինչպե՞ս: Համոզվեք, որ ձեր անունը ուշադրություն է գրավում և հեշտ է այն գտնել: Կարող եք օգտագործել ձեր ընկերության անունը: Եթե այդ անունը արդեն զբաղված է, ամեն դեպքում անվան սկզբի հատվածում գրեք ընկերության անվանումը, որպեսզի մարդիկ հեշտ կարողանան ձեզ գտնել: Օրինակ՝ Lora Jane հագուստի խանութների ցանցը օգտագործում է @lorajaneactive անունը:

Չմոռանաք ավելացնել ընկերության ամբողջական անունը «պարամետրեր» բաժնում: Այն կհայտնվի ձեր պրոֆիլի լուսանկարի ներքևի հատվածում և որոնելիս որոնման հատվածում:

Հետո համոզվեք, որ ձեր պրոֆիլը «public» է:

 

Հետո ընտրեք գլխավոր նկար, դրա համար հիանալի տարբերակ է ընկերության լոգոն: Ավելացրեք ձեր մասին լրացուցիչ տեղեկություններ: Գունավոր և շատ տեղեկատվությունով նկարագրեք ձեր բրենդը: Այս տվյալները կօգնեն օգտվողներին հասկանալ, թե ով եք դուք և ինչու նրանք պետք է հետևեն ձեզ:

2. Նշանակեք կոնտենտ ստեղծող:

Ձեր Instagram-ի պրոֆիլը պետք է ունենա մեկ կամ երկու մենեջեր: Նրանց ընտրության հարցում նախապատվությունը տվեք այն մարդկանց, ովքեր արդեն աշխատել են սոցիալական կայքերում և լավ գլուխ են հանում դրանից:

Եթե դուք աշխատում եք մեծ ընկերության համար, ապա կարող եք բախվել նրան, որ թիմի տարբեր անդամներ ունեն տարբեր կարծիքներ, թե ինչ պետք է հրապարակվի Instagram-ում: Ահա թե ինչու է հարկավոր փաստաթղթի առկայությունը, որտեղ նշված է գրառումների պահանջները, հրապարակման ժամանակը և դրանց արժեքը:

3. Աշխատեք ձեր հմտությունների և լուսանկարների ստեղծման վրա:

Instagram-ում շատ կարևոր է հրապարակումների որակը: Սա չի նշանակում, որ դուք մինչև սկսելը պետք է գնաք լուսանկարչական դասընթացների կամ պրակտիկա անցնեք: Բավարար է իմանալ հիմունքները և կարողանալ օգտվել հատուկ ծրագրերից:

Լուսանկարների հմտությունները:

Քանի որ Instagram-ը բջջային հավելված է, ամենայն հավանականությամբ նկարների մեծամասնությունը դուք կստեղծեք հեռախոսով: Որոշ բրենդներ նախընտրում են ունենալ պրոֆոսիոնալ լուսանկարներ, սակայն մեծամասնությունը նախընտրում է օգտագործել սմարտֆոնները լուսանկարելու համար:

Ահա մի քանի խորհուրդներ, լավ նկար ստանալու համար.

  • ֆոկուսը պահեք միայն մեկ առարկայի վրա,
  • գտեք հետաքրքիր ռակուրսներ,
  • հետևեք համաչափությանը,
  • նկատեք դետալները,
  • առաջացրեք ժպիտ ձեր հետևորդների մոտ:
Խմբագրման հմտությունները

Instagram-ը ունի հնարավորություններ նկարները խմբագրելու համար, բայց հաճախ դրանք բավարար չեն: Օգտագործեք մեկ, երկու ծրագրեր նկարները խմբագրելու համար, նախքան դրանց հրապարակումը: Ընտրեք ծրագրեր, որոնցով ձեզ հեշտ է աշխատել:

4. Սկսեք հրապարակել նկարներ:

Ճիշտ ժամանակն է սկսել հրապարակել ձեր առաջին լուսանկարները: Նախքան հետևորդներ հավաքելը, ավելի լավ է լցնել ձեր պրոֆիլը առնվազն 15 հրապարակումներով: Այդպես նրանք կհասկանան, որ դուք պարբերաբար կտեղադրեք ավելի շատ որակյալ հրապարակումներ:

Բայց մինչ այդ ձեզ հարկավոր է կազմել հրապարակումների ժամանակացույց: Մտածեք թիրախային լսարանի մասին ձեր հրապարակումները պլանավորելուց: Հրապարակման ժամը և հաճախությունը կախված է պոտենցիալ հաճախորդներից, հատկապես եթե նրանք ապրում են տարբեր ժամային գոտիներում:

Թիրախային լսարանի ժամանակացույցը օպտիմալացնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի, բայց հենց սկզբից դուք կարող եք կենտրոնանալ ընդհանուր վիճակագրության վրա:

Այնպիսի բջջային հավելվածը ինչպիսին Instagram-ն է, մարդիկ օգտագործում են անընդհատ, սակայն կոնտենտը ավելի հաճախ օգտագործում են ոչ աշխատանքային, ազատ ժամերին: Փորձարկեք ժամերը և շաբաթվա համապատասխան օրերը, հասկանալու համար, թե որ ժամանակացույցն է ճիշտ ձեր նպատակային լսարանի համար:

5. Վերահսկեք աշխատակիցների կոնտենտը:

Իհարկե մեկ կամ երկու մարդը բավարար են Instagram-ում էջ վարելու համար, բայց նրանք պարզապես չեն կարող լինել ամենուր: Որպեսզի բաց չթողնեք հաջողված նկարները, ստեղծեք համակարդ, որտեղ կարող եք վերահսկել լուսանկարները և կոնտենտը: Կան մի քանի տարբերակներ:

Առաջին հերթին կարող եք ստեղծել առանձին էլ.-փոստ, որտեղ ձեր բոլոր աշխատակիցները կարող են ուղարկել իրենց լուսանկարները, կարճ տեսանյութերը և այլ կոնտենտ: Խնդրեք նրանց թեմաներին տալ համապատասխան վերնագրեր, որպեսզի հեշտությամբ դասավորեք դրանք ըստ բովանդակության: Այս մեթոդը պարզ է և հասկանալի, այդ պատճառով աշխատակիցները ուրախ կլինեն ձեզ ուղարկել իրենց կոնտենտը:

Երկրորդ, եթե ձեր թիմը ունի հաշիվ, օրինակ, Dropbox-ում, դուք կարող եք ստեղծել միասնական թղթապանակ, որտեղ մարդիկ կկարողանան ուղարկել իրենց կոնտենտը: Այս մոտեցումը մի փոքր ավելի բարդ է, և ոչ բոլորը կկարողանան օգտվել դրանից:

6. Դարձրեք գրությունները հետաքրքիր և հմայիչ:

Իհարկե լուսանկարներն ու տեսանյութերը Instagram-ի ամենակարևոր մասն են, բայց ոչ մի դեպքում չպետք է մոռանալ գրությունների մասին: Լավ գրությունները միայն կբարձրացնեն ձեր բրենդի հանդեպ վերաբերմունքը, կներգրավեն ավելի շատ հետևորդներ և կդառնա ևս մեկ առիթ, որպեսզի կիսվեն ձեր հրապարակումներով ընկերների հետ:

7. Օգտագործեք համապատասխան հեշթեգեր:

Instagram-ում հեշթեգերը օգնում են միավորել մարդկանց, ովքեր խոսում են նույն թեմայից: Եթե դուք օգտագործում եք հեշթեգեր, ապա դուք բաց եք ավելի լայն լսարանի առջև:

Հեշթեգ պետք է օգտագործել խելամիտ և սահմանափակ քանակությամբ: Մի նկարագրությանը մի ավելացրեք ավելի քան երեք հեշթեգ: Ինչպես նաև մի օգտագործեք հեշթեգեր, ինչպիսիք են՝ #likeforlike կամ #like4like: Այս մարտավարությունը կներգրավի միայն ցածրորակ հետևորդների:

Որպեսզի գտնեք հեշթեգեր, որոնք օգտագործում է ձեր թիրախային լսարանը մի փոքր ուսումնասիրություն կատարեք: Առաջին հերթին օգտագործեք հենց հավելվածի հնարավորությունները, և փնտրեք հեշթեգեր որոնման բաժնում: Երբ դուք որոնում եք մեկ հեշթեգ, համակարգը ձեզ առաջարկում է նմանատիպները ևս:

Որպեսզի ստեղծեք անձնական մակարդակի կապ հետևորդների հետ, կարող եք օգտագործել հանրահայտ հեշթեգերը, որոնց մասին գիտեն բոլորը:

Երբ արդեն ունենաք առաջին հետևորդները, կարող եք փորձել ստեղծել ձեր սեփական հեշթեգը ձեր ընկերության անունով: Դա կնպաստի ձեր բրենդի դիրքին:

8. Համագործակցեք այլ օգտատերերի հետ՝ ներառյալ ձեր հետևորդները:

Instagram-ը համայնք է, որի մի մասը դառնալու լավագույն միջոցն է գտնել այն մարդկանց, ովքեր անում են հետաքրքիր հրապարակումներ և բաժանորդագրվել նրանց էջերին: Այսպիսով, դուք կգրավեք ուշադրություն ձեր էջին և կգտնեք ոգեշնչման շատ աղբյուրներ:

Նախ ձեզանից հարցում ստանալով՝ օգտվողները կնայեն ձեր պրոֆիլը և կորոշեն՝ ցանկանում են արդյոք հետևել ձեր էջին: Երկրորդ, դուք կտեսնեք նրանց վերջին հրապարակումները ձեր լրահոսում և կկարողանաք թողնել մեկնաբանություն, եթե ձեզ հետաքրքրի:

9. Օգտագործեք խաչաձև առաջխաղացումը:

Երբ դուք հաստատուն հարաբերություններ հաստատեք այն օգտվողների հետ, ովքեր ունեն նման լսարան, կարող եք նրանց առաջարկել համագործակցություն: Որքան բնական լինի կոնտենտը առաջխաղացման համար, այնքան լավ: Ամեն դեպքում, այս մարտավարությամբ ավելի լավ կլինի չտարվել:

10. Կազմակերպեք մրցույթներ:

Ձեր լուսանկարներին ուշադրության հրավիրելու ևս մեկ եղանակ է մրցույթ կազմակերպելը և դրան մասնակցելու համար մարդկանց խնդրելը հետևել ձեր էջին, հավանել նկարը կամ թողնել մեկնաբանություն:

Մրցույթում դուք կարող եք ներառել օգտվողների կոնտենտը՝ խնդրելով նրանց հրապարակել ձեր լուսանկարը հատուկ հեշթեգով և միևնույն ժամանակ բաժանորդագրվել ձեր էջին:

Ահա այդպիսի մի օրինակ՝

 

 

11. Դարձրեք ձեր պրոֆիլը որոնելի և հասանելի:

Տեղադրեք «բաժանորդագրվել» կոճակը ձեր կայքում և այլ ռեսուրսներում: Մի մոռացեք ստուգել, որ մուտք եք գործել ճիշտ հաշիվ, նախքան կոճակի ավելացնելը:

Եթե ունեք խանութ, ասեք ձեր այցելուներին, որ Instagram-ում ունեք էջ և նրանք կարող են բաժանորդագրվել:

Մի մոռացեք կիսվել ձեր էջով այլ սոցիալական ցանցերում: Շատ բաժանորդներ կցանկանան միանալ ձեզ նաև Instagram-ում:

Մեր ընկերությունն արդեն բազմամյա փորձ  ունի սոցկայքերում էջերի առաջխաղացման գործում, ու մեզ իրենց բիզնեսի զարգացումն են վստահում տասնյակ հաճախորդներ: Օրինակ՝ անցնելով այս հղմամբ՝ կտեսնեք մեր հաճախորդներից մեկի՝ Local's սրճարանի Facebook-յան ախորժաբեր էջը, որի վարումը նրանք վստահել են Բրենդոնին: