Գլոբալ SMM 2018. վիճակագրություն, խորհուրդներ, տրենդներ

Սոցիալական ցանցերի օգտագործման մեջ սպառողների նախասիրությունները անընդհատ փոխվում են: Մարքեթոլոգները և ձեռնարկատերերը պետք է հարմարվեն փոփոխություններին, եթե նրանք ցանկանում են մաքսիմալ օգտվել այդ ալիքից:



eMarketer-ի տվյալներով ամբողջ աշխարհում 2.48 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական ցանցերից: Եվ այս թիվը աճում է ամեն տարի՝ հիմնականում պայմանավորված զարգացող երկրներում սմարթֆոնների և շարժական ինտերնետի տարածմամբ:

Այսպիսով, 2016-ի համեմատ Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում սոցիալական ցանցերի օգտագործողների թիվը աճել է 8.7%-ով: Հարկ է նաև նշել, որ այդ երկրներից շատերում հիմնականում բջջային հեռախոսներով են օգտվում ինտերնետից:

Այս տրենդը ակտուալ է նաև այլ տարածաշրջանների համար: Անցյալ տարի ամբողջ աշխարհում սմարթֆոնների սեփականատերերի 74.7%-ը սոցիալական ցանցեր է մուտք գործել հեռախոսներով, որոնց 82.5%-ը դա անում է առնվազն ամիսը մեկ անգամ:

Facebook-ը մնում է աշխարհում ամենատարածված հարթակը: 2017թ.-ին ավելի քան 1.54 միլիարդ մարդ կամ սոցիալական ցանցերից օգտվողների 62.2%-ը մտել են Facebook առնվազն ամիսը մեկ անգամ:

Սոցիալական ցանցերը ժամանակի հետ ամբողջ աշխարհով հայտնի են դառնում: Բայց ինչպե՞ս կարող են մարքեթոլոգները արդյունավետ օգտվել այդ պլատֆորմներից իրենց ռազմավարության մեջ:

Buffer-ը Social Media Week-ի հետ միասին հարցում են իրականացրել 1700 մարքեթոլոգներից, որպեսզի հասկանան, թե SMM ինչ մոտեցումներ են նրանք նախընտրում: State of Social Media-ն 2018թ.-ի զեկույցում ներկայացրեց երեք կարևորագույն եզրակացություններ, որոնք այս տարվա ընթացքում ձեր մարքեթինգը կդարձնեն ավելի արդյունավետ:

Երեք հիմնական հետևություններ մարքեթոլոգների համար

1. «Messenger»-ի զարգացման հեռանկարային ուղղություն

Վերջին մի քանի տարիների ընթացքում «messenger»-ների հայտնիությունը զգալիորեն աճել է: Այսօր ավելի շատ մարդիկ օգտվում են թոփ-4 «messenger»-ի  ծրագրերից (WhatsApp, Messenger, WeChat և Viber), քան թոփ-4 սոցիալական ցանցերից (Facebook, Instagram, Twitter և LinkedIn): Միևնույն ժամանակ ընդամենը ընկերությունների 20%-ն է ներդրումներ կատարել մարքեթինգի համար այդ հարթակներում:

 

«Messenger»-ների հայտնիության արագ աճը շուտով կհանգեցնի մարքեթոլոգների համար նոր գովազդային հնարավորությունների առաջխաղացմանը: Մինչև հիմա շատ ընկերություններ նախընտրում են ներդրումներ կատարել սոցիալական ցանցերում, բայց քանի որ օրգանական տեսանելիությունը շարունակում է նվազել, շատ մարքեթոլոգներ սկսում են զարգացնել նոր հարթակներ:

2. Ներդրումներ սոցիալական գովազդում. հաջողության խնդիրը

Հարցվածների 45%-ը համարում է, որ սոցիալական ցանցերում իրենց մարքեթինգը արդյունավետ է մասամբ, իսկ 29%-ը՝ շատ արդյունավետ:

Միևնույն ժամանակ պարզվեց, որ ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել սոցիալական ցանցերի գովազդում երկու անգամ ավել, իրենց մարքեթինգը անվանեցին շատ արդյունավետ: Այն մարքեթոլոգները, ովքեր ներդրում չեն կատարել վճարովի առաջխաղացման համար, իրենց ջանքերը բնորոշեցին որպես անորոշ կամ շատ արդյունավետ:

 

3. Ներգրավումը գովազդի արդյունավետության հիմնական ցուցանիշն է:

Հարցվածների 42%-ը ներգրավումը անվանեց սոցիալական ցանցերում գովազդային ընկերությունների ROI չափման հիմնական գործիքը:

Միևնույն ժամանակ և՛ փոքր բիզնեսը, և՛ խոշոր կազմակերպություններն ուղղված են ներգրավվածությանը: Այս տվյալները ևս մեկ անգամ հաստատում են, որ սոցիալական ցանցերը ավելի մեծ ներգրավածություն ունեն, քան տրաֆիկը կամ ուղիղ վաճառքները:

Ինչպես են մարքեթոլոգները օգտագործում սոց. ցանցերը 2018-ին:

1. Աշխարհի մարքեթոլոգների համար առաջատար պլատֆորմը մնալու է Facebook-ը:

Այն օգտագործում է հարցվածների 96%-ը: Twitter-ը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 89%:

 

2. Օրգանական տեսանելությունը Facebook-ում շարունակում է նվազել:

Հարցվածների միայն 20%-ը չեն նկատել կրճատում վերջին 12 ամիսների ընթացքում:

3. Մարքեթոլոգների մեծամասնությունը նախընտրում է տեսանյութը:

Ընկերությունների 85%-ը ցանկանում է ավելի շատ վիդեո-կոնտենտ ստեղծել: Նրանք դա չեն անում երկու պատճառով՝ ժամանակի բացակայության և սահմանափակի բյուջեի:

 

4. Facebook-ը առաջինն է վճարովի գովազդի ոլորտում:

Հարցվածների 94%-ը օգտվել Facebook-ի գովազդներից: Երկրորդ տեղում Instagram-ն է (44%), երրորդը՝ Twitter (26%): Միևնույն ժամանակ ընկերությունների 67%-ը նախատեսում է 2018-ին սոց. ցանցերում ավելացնել գովազդի բյուջեն:

 

5. Նկարներ - ամենից հայտնի կոնտենտի տեսակը:

Ընկերությունների 95%-ը սոց. ցանցերում հրապարակում է նկարներ: Երկրորդ տեղում հղումներն են (85%):

 

6. Story-ները դառնում են ավելի հայտնի:

Մարքեթոլոգների 68%-ը պլանավորում են ստեղծել ավելի շատ story-ներ 2018-ին: Անցած տարի հարցվածների միայն 29% են ստեղծել սթորիներ Instagram-ում և Snapchat-ում: Այս տարի մարքեթոլոգների 42%-ը ստեղծել են story Instagram-ում և միայն 11%-ը Snapchat-ում:

7. Live հոլովակներ:

Մարքեթոլոգների միայն 31% է ուղիղ եթերներ անցկացրել: Անցյալ տարի նրանց թիվը կազմում էր 26%: Չնայած դանդաղ աճին, ուղիղ եթերները կարող են դառնալ խոստումնալից ուղղություն շատ ընկերությունների համար: