Ինտերնետը լի է բազմազան եկամուտների հնարավորություններով և ինքնարտահայտման գաղափարներով: Այսօր դժվար է պատկերացնել մի գործարարի, ով ցանկանում է որքան հնարավոր է շատ հաճախորդներ ներգրավել իր բիզնեսի համար և ով չունի էջ ամենատարածված սոցիալական ցանցերից որևէ մեկում: Օրինակ, YouTube-ում:
Աշխարհի խոշորագույն վիդեոհարթակը իր ունկնդիրներին ներկայացնում է տարբեր ալիքներ ցանկացած թեմաներով: Հաջողակ YouTuber-ները, ովքեր ունեն առաջատար ալիքներ միլիոնավոր հետևորդներով և մեծ թվով դիտումներով տեսահոլովակներ, գիտեն, որ հետևորդների հետաքրքրությունը պահպանելը դժվար է, և երբեմն ստիպված են դիմել տարբեր ռազմավարությունների իրենց ալիքը խթանելու համար YouTube-ի հարթակից դուրս:
Ձեր ալիքի հայտնիությունը զարգացնելու միջոցներից է միաժամանակ տարբեր սոցիալական ցանցերում մի քանի էջեր ունենալը: Twitter, Facebook և Snapchat սոցցանցերի մեջ Instagram-ը առանձնանում է իր կայուն աճող հայտնիությամբ: Instagram-ը և YouTube-ը ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ վիզուալ կոնտենտի փոխանակում, ինչը նրանց բիզնեսի արդյունավետ խթանման համար կատարյալ համադրություն է:
Մենք ձեզ ներկայացնում ենք մի քանի միջոցներ, որոնք ձեզ անպայման կօգնեն, եթե ցանկանում եք ձեր YouTube-ի ալիքը խթանել Instagram-ի միջոցով:
Instagram-ում էջ ստեղծելուց հետո, առաջին հերթին զբաղվեք նրա արտաքին տեսքով: Ձեր պրոֆիլի նոր այցելուները ամենայն հավանականությամբ, անմիջապես նկատում են երեք բան՝ օգտագործողի անունը, գլխավոր նկարը և նկարագրությունը:
Ուշադրություն դարձրեք, որ ձեր Instagram-ի անունը նույնը լինի, ինչպես որ YouTube-ում է: Այս առաջարկը վերաբերում է նաև գլխավոր նկարին, քանի որ նույն նկարը երկու կայքերում օգտագործելը կբարձրացնի ձեր բրենդը ճանաչելու հնարավորությունը:
Մի մոռացեք Instagram-ի նկարագրությունում տեղադրել ձեր YouTube-ի հղումը՝ հրավիրելով ձեր Instagram-ի հետևորդներին YouTube-ի ալիքին բաժանորդագրվելու:
Instagram-ում կիսվելով ձեր YouTube-ի ալիքի հղումով՝ մի մոռացեք նաև ձեր լսարանին ասել ձեր նոր էջերի մասին այլ սոցիալական ցանցերում: Բաժանորդները ողջունում են նման գործունեությունը, և եթե YouTube-ում ձեր կոնտենտը իսկապես հետաքրքիր է նրանց համար, նրանք անպայման կբաժանորդագրվեն նաև ձեր Instagram-ի էջին:
Հայտնի սոցիալական ցանցերում բիզնես-էջ ունեցող ցանկացած սեփականատեր անխուսափելիորեն առնչվում է իր էջում իրական հետևորդներ ներգրավելու խնդրին: Իհարկե կլիներ իդեալական, եթե բոլոր հետևորդները հետաքրքրված լինեին ձեր անձով կամ բիզնեսով, բայց ինչպե՞ս կարելի է մաքսիմալ արագ և ապահով գտնել ձեր բոլոր պարամետրերին համապատասխան լսարան՝ բացառելով կեղծ էջերի ներգրավման հնարավորությունը:
Այս խնդրի համար հիանալի լուծում է Combin հավելվածը, որը ուղղված է Instagram-ի անվտանգ և օրգանական զարգացմանը: Այս ծրագրով դուք կարող եք որոնել նոր օգտվողներ՝ օգտագործելով անհրաժեշտ բանալի բառեր, հեշթեգեր, աշխարհագրական դիրք:
Օգտագործելով այս հավելվածը՝ դուք հնարավորություն կստանաք ինքնուրույն ստեղծել ձեր Instagram-համայնքը, որը բաղկացած կլինի միայն այն հետևորդներից, որոնց հետ դուք ունեք փոխադարձ հետաքրքրություն, և միևնույն ժամանակ կարող եք խնայել ժամանակը:
Ցանկացած էջի հաջողության մեջ նշանակալի դեր է խաղում հեղինակի իր բաժանորդների հետ ամուր և վստահելի հարաբերություններ կառուցելու ունակությունը: Հանրաճանաչ YouTube-յան ալիքների ամենից նվիրված երկրպագուները ամենայն հավանականությամբ բաց չեն թողնի իրենց կուռքերի մասին ավել տեղեկություն ստանալու հնարավորությունը:
Instagram-ը իր բազմաթիվ ֆունկցիաների շնորհիվ օգտատերերին հնարավորություն է տալիս իր առօրյան կիսել հետևորդների հետ:
Instagram Stories-ը հետևորդների հետ կրեատիվ փոխգործակցության առավել վառ օրինակն է և թույլ է տալիս հրապարակել այն ամենը, ինչ դուրս է ձեր բիզնես-էջի շրջանակներից: Զվաղեցրեք լսարանին. պարբերաբար հրապարակեք բաց հարցումներ, մի մոռացեք տեղադրել YouTube-ի ապագա տեսահոլովակների անոնսները, տեղադրեք ծիծաղելի չստացված կադրերը, կիսվեք ձեր պլաններով և գաղափարներով և մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր հետևորդներին ձեզ դիտելու և դրական մեկնաբանություններ թողնելու համար:
Ձեզ հաջողվել է գտնել նպատակային լսարան՝ հիանալի է: Սակայն այժմ ձեր առջև դրված է առավել բարդ խնդիր՝ չկորցնել ձեր հետևորդներին: Որպեսզի դա տեղի չունենա, մի մոռացեք ժամանակ առ ժամանակ հետաքրքրություն ցուցաբերել ամենանվիրված հետևորդների նկատմամբ:
Միշտ հաճելի է ստանալ դրական արձագանքներ կատարած աշխատանքների մասին, այնպես չէ՞: Հավանաբար դուք ուրախանում եք, երբ ձեր Instagram-ի գրառման տակ հայտնվում են հաճելի մեկնաբանություններ: Հավատացեք, որ այդ մեկնաբանությունների հեղինակներին նույնպես հաճելի կլինի, եթե դու չշրջանցեք դրանք և նույնիսկ հավանեք կամ պատասխանեք դրանց: Սակայն ինչպե՞ս անել, եթե ձեր հայտնիությունը և հետևորդների թիվը աճում է, և դուք պարզապես չունեք ժամանակ դրանցից յուրաքանչյուրին պատասխանելու:
Այս իրավիճակում օգնության է հասնում վերը նշված Combin ծրագիրը: Այս հավելվածն ունի Instagram-ի օգտատերերին հետևելու ֆունկցիա, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հավանել և պատասխանել հետևորդների մեկնաբանություններին:
Նաև չարժե անտեսել Instagram Direct-ը: Արձագանքելով հետևորդների անձնական հաղորդագրություններին՝ դուք նրանց հասկացնում եք, որ հայտնի էջի ետևում ոչ թե ռոբոտ է, այլ մարդ, ով բաց է հաղորդակցության համար:
Հետևորդների հետ փոխգործակցության ևս մեկ միջոց, որը ավելի շատ հայտնիություն է հավաքում, Instagram-ում ուղիղ հեռարձակման անցկացումն է:
Instagram Live-ը ձեզ անկասկած կօգնի ավելի շատ ուշադրություն գրավել ձեր էջի վրա, քանի որ բաժանորդները կստանան ծանուցում ամեն անգամ, երբ դուք ուղիղ եթեր հեռարձակեք:
Այս ֆունկցիայի օգնությամբ դուք կարող եք ուղղակիորեն շփվել ձեր հետևորդների հետ, պատասխանել նրանց հարցերին, շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Այս բոլոր գործողությունները թույլ կտան ավելի ամրապնդել կապը ձեր թիրախային լսարանի հետ:
Ցանկացած էջի հաջող գոյության համար անհրաժեշտ պայման է կոնտենտի կանոնավոր տեղադրումը:
YouTube-ի ալիքի հետևորդներին միշտ հետաքրքիր է իմանալ, թե երբ է թողարկվելու նոր տեսանյութը: Ընտրեք ձեր ալիքի կենտենտ պլան կազմելու ժամանակը և ընտրեք ճշգրիտ ժամանակը այն տեղադրելու համար: Ավելի լավ կլինի, եթե ձեր տեսանյութերը հրապարակվեն կոնկրետ օրը և ժամին, այլ ոչ թե պատահական կարգով:
YouTube-ում հաջողակ ալիք ստեղծելու համար դուք պետք է իմանաք մի քանի կարևոր բաներ. ի՞նչ է հետաքրքրում YouTube-ի լսարանին, ի՞նչն է այժմ դիտվում, ովքե՞ր են դիտում ձեր տեսահոլովակները, ո՞ր տեսանյութերն են հավաքում ամենից շատ դիտումներ, և վերջապես, ի՞նչ եղանակով առավել արդյունավետ օպտիմալացնել ձեր ալիքը: Այս և այլ հարցերին կօգնեն պատասխանել կայքի վերլուծության մասնագիտացված հավելվածները:
YouTube հարթակը ունի իր ներկառուցված վերլուծական ծառայությունը՝ YouTube Analytics: Սեղմելով Traffic Sources-ը՝ դուք կարող եք հետևել ձեր ալիքի այցելությունների քանակին Instagram-ի հետևորդների կողմից: Այլ ոչ քիչ օգտակար ծառայություններ են, որոնք դուք կարող եք օգտագործել՝ Google Analytics կամ Popsters: Միշտ եղեք տեղեկացված: