2018թ.-ի ձեր ռազմավարության 4 առաջատար SMM թրենդները

Բրենդները լսարանի հետ ավելի ակտիվ փոխազդում են տարբեր սոցիալական հարթակներում: Միևնույն ժամանակ մարքեթոլոգների համար դժվար է ամեն տարի ներգրավել լսարան աճող մրցակցության և օգտվողների ուշադրության նվազեցման պատճառով:

Ամեն օր մարդիկ նայում են միլիոնավոր կոնտենտներ, և ընկերությունները ավելի քիչ շանս ունեն հետաքրքրություն ցուցաբերելու նրանց համար:

Ինչպե՞ս ստեղծել smm ռազմավարություն, որը թույլ կտա միավորել հաղորդակցման արագությունը և փոխգործակցության որակը:

Այդ հարցում կօգնեն 4 հիմնական տենդենցները, որոնք մեր կարծիքով մեծ ազդեցություն կունենան սոցիալական ցանցերում մարքեթինգի վրա 2018 թվականին:

1. Chatbot-երը արագացնում են սպասարկումը

Chatbot-երը գործիքներ են, որոնք օգնում են ակնթարթորեն կապվել հաճախորդների հետ ամբողջ աշխարհում և լուծել ցանկացած խնդիր՝ պիցցա պատվիրելուց մինչև բժշկական խորհրդատվություն:

Gartner ընկերության հետազոտության տվյալներով 2018թ.-ին բիզնես-կոնտենտի մինչև 20%-ը կարող է ստեղծվել արհեստական ինտելեկտի միջոցով: Եթե մեքենաները կարող են սովորեցնել ստեղծել կոնտենտ, ապա այդ գործիքի գովազդային և մարքեթինգային ներուժը պետք է անպայման օգտագործվի:

Chatbot-երը բրենդներին տալիս են հնարավորություն հաստատել անհատական հաղորդակցություն յուրաքանչյուր օգտվողի հետ: Քանի որ արհեստական ինտելեկտը դառնում է ավելի ճկուն, դուք կարող եք ուղարկել անհատականացված հաղորդագրություններ օգտվողներին:

2. Story-ների ձևաչափը ներառում է օգտատերեր

smm, тренды 2018, продвижение в социальных сетях, тенденции развития контент-маркетинга

Հայտնի սոցիալական ցանցերի մեծամասնությունը, այդ թվում նաև VKontakte-ն այսօր հնարավորություն են տալիս տեղադրել հրապարակումներ story-ի բաժնում: Սովորաբար դրանք այնպիսի հրապարակումներ են, որոնք անհետանում են 24 ժամվա ընթացքում: Vk Digital Day-ի միջոցառման ժամանակ ցանցի ղեկավարությունը հաղորդեց, որ հարթակում story-ների լսարանը story-ներ հրապարակելու հնարավորությունից հետո հասել է ամսական 40 միլիոնի: Եվ սա դեռ միայն սկիզբն է:

Այժմ բրենդները ստեղծում են առանձին ռազմավարություններ կանոնավոր հրապարակումների և անհետացող կոնտենտի համար: Story-ները թույլ են տալիս ընկերություններին լինել ավելի կենդանի և իրական: Բրենդների մեծամասնությունները պրոֆիլի համար օգտագործում են որակյալ կոնտենտ, իսկ Story-ներում տեղադրում են ամենօրյա նյութեր: Մյուս կողմից հաշվի առնելով, որ այդ գրառումները անհետանում են շատ արագ, նրանք հաճախ ստիպում են օգտվողներին արձագանքել առաջարկներին: Story-ները հայտնվում են լրահոսի վերևի հատվածում և օգնում են պահպանել բրենդի հայտնիությունը: Բայց միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հրապարակվում են միլիոնավոր Story-ներ, ուստի պետք է հիշել ինքնատիպ լինելու մասին:

3. Լրացուցիչ իրականությունը ընդլայնում է սահմանները

Բջջային սարքերում Augmented Reality-ն օգտագործելով՝ նոր հնարավորություն է ստեղծվում է արագ, հեշտ և ինտերակտիվ կերպով թիրախային լսարանին հասնելու համար:

Այս տարի Apple-ը հայտարարեց, iPhone 8-ի և iPhone X-ի թողարկման մասին: Այս կապակցությամբ սոցիալական ցանցերը ծրագրում են նոր AR հնարավորություններ ներդնել իրենց հարթակներում:

Բրենդները շուտով կկարողանան ապրանքներ ցուցադրել սոցիալական ցանցեր օգտագործողների տներում հատուկ ֆիլտրերի օգնությամբ: Օրինակ IKEA-ն թողարկել է Place հավելվածը հաճախորդների համար, որպեսզի նախքան գնելը դուք կարողանաք տեսնել կահույքը ձեր տանը:

Քանի որ աճող իրականությունը զարգանում է, մարդիկ ձգտում են դառնալ նոր աշխարհի մի մասնիկը: Իսկ սոցիալական ցանցերը կօգնեն AR-ին ավելի մոտ լինել օգտատերերին: Արդեն այսօր այնպիսի մեծ հարթակները, ինչպիսին Facebook-ն է, ակտիվորեն զարգացնում են այս ուղղությունը:

4. Տեսանյութը գրավում է սոցիալական ցանցերը

smm, тренды 2018, продвижение в социальных сетях, тенденции развития контент-маркетинга

2017 թվականին սոցցանցերում կոնտենտի 90%-ը տեսանյութ էր: Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչպես կարելի է առաջին 3 վայրկյանում գրավել լսարանի ուշադրությունը:

Այդ բրենդները, որոնք դեռևս չեն օգտագործում տեսանյութերը՝ որպես սոցցանցերի ռազմավարության մի մաս, արդեն պետք է սկսեն անել դա:

Փոխվում է նաև այն, թե ինչպես ենք մենք օգտագործում տեսանյութը: Տեսանյութը աշխարհում ամենաարագ աճող գովազդի ձևաչափն է, որի օգտագործումը անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել է: Մինչև 2020 թվականը այս ձևաչափը կկազմի ինտերնետ-տրաֆիկի 80%-ը և վերջում լսարանի հետ խոսելու մեթոդ կդառնա:

Մեր աչքի առջև Facebook-ը և Vkontakte-ը տեղադրում են տեսանյութեր և վիդեոգովազդներ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար: Ձեր ռազմավարության մեջ ներառեք այնպիսի գործիք, ինչպիսին է հոսքային վիդեոն, որպեսզի ստեղծեք համապատասխան և հետաքրքիր բովանդակություն:

Եզրակացություն

Հոդվածում նշված մարտավարությունը թույլ կտա բրենդին ոչ միայն հաջողությամբ սկսել 2018 թվականը, այլև հիմք դնել հետագա աճի համար: Իհարկե սոցցանցերում մարքեթինգը հսկայական դաշտ է, և դրա զարգացման տենդենցների մասին հնարավոր է խոսել երկար ժամանակ, բայց ինչ էլ նախատեսեք օգտագործել ռազմավարության մեջ, համոզվեք, որ ունեք այդ նպատակների իրականացման հուսալի ծրագիր: