Թոփ-17 խորհուրդներ SMM- ի թռիչքի համար

Ցանկանու՞մ եք ձեր SMM ռազմավարությունը հասցնել նոր մակարդակի:

Վերանայեք ձեր ռազմավարությունը և մոտեցումը լսարանի ներգրավման համար: SMM ռազմավարության արդյունավետության բարձրացման և կոնտենտի հսկայական ֆոնի վրա մրցակցային առավելություն ձեռք բերելու համար հետևեք այս 17 լավագույն խորհուրդներին:

1. Ընտրեք ճիշտ գործիք

Օգտագործեք հատուկ ծրագրեր, ձեր գրառումների և մոնիտորինգի արդյունավետությունը վերահսկելու համար: Ընտրեք գործիք, որը կլրացնի ձեր մարքեթինգային ջանքերը և օգտագործումը հեշտ է:

2. Ճանաչեք ձեր լսարանին

Ե՞րբ եք վերջին անգամ անցկացրել լսարանային հարցում: Buyer Persona Institute-ի համաձայն այդ պերսոնաժներին անհրաժեշտ է ստեղծել հիմնվելով վերջին հաճախորդների շրջանում անցկացրած հարցումների վրա: Անպայման թարմացրեք ձեր տվյալները ամեն տարի:

3. Ընտրեք համապատասխան ալիքներ

Նայեք լրացուցիչ ալիքներ, ինչպիսիք են Instagram-ը կամ Pinterest-ը: Ընտրեք այն պլատֆորմաները, որոնք օգտագործում են ձեր հաճախորդները: Դուրս եկեք հիմնական պլատֆորմաներից՝ Facebook կամ Vkontakte: 

4. SMM-ը համապատասխանեցրեք կոնտենտ-մարքեթինգի ռազմավարության հետ

Ձեր ընդհանուր հրապարակման պլանում ներդրեք սոցիալ մեդիան: Սոցիալական ցանցերում կոնտենտը պետք է լինի ձեր մարքեթինգային ծրագրի առաջյանի մասը, այլ ոչ թե երկրորդական խնդիր:

5. Պահպանեք ձեր սեփական ոճը և բրենդինգը

Պահպանեք ձեր ձայնի և հաղորդագրության միասնությունը, հետևեք սոցիալական ցանցերի համար մարքեթինգային կոնտենտ և գրառումներ կատարելու առաջարկներին:

6. Համագործակցեք հեղինակությունների հետ

Կիսվեք ոչ միայն ոլորտի հեղինակությունների կոնտենտով, այլ նաև ձեր հաճախորդների և աշխատակիցների գրառումներով: Այսպիսով, դուք նրանց մոտիվացնում եք ակտիվորեն փոխգործակցել ձեր հրապարակումների հետ: Բացի այդ դիմեք լավագույն հեղինակություններին և խնդրեք նրանց կիսվել ձեր բլոգի գրառումներով կամ ստեղծել յուրահատուկ կոնտենտ ձեր կողմից առաջարկված թեմայով:

7. Կիսվեք բրենդի մշակույթի մասին կոնտենտով

Մարդիկ սիրում են բիզնեսով զբաղվել այլ մարդկանց հետ, այլ ոչ թե ընկերությունների: Հրապարակեք ձեր կազմակերպության մասնակցությունը բարեգործական միջոցառումների, կարևոր գործնական հանդիպումների և վերջին տոնական միջոցառումների մասին:

8. Մի սահմանափակվեք սոցիալական ցանցերի icon-ներով

Դուք կայքում կարոք եք օգտագործել սոցիալական ցանցերի icon-ները, բայց մի սահմանափակվեք միայն icon-ներով, ավելացրեք նաև թեմատիկ հղումներ: Օգտատերերին առաջարկեք փոխգործակցել հատուկ գրառման հետ:

 9. Առաջարկեք պարգևատրում

Ցանկանու՞մ եք, որպեսզի աշխատակիցները փոխգործակցեն ձեր կոնտենտի հետ և կիսվեն նրանով իրենց ընկերների շրջանում: Առաջարկեք պարգևատրում նրանց, ում ռեսուրսները ավելի պոպուլյար կլինեն:

10. Նշանակեք մի փորձառու մասնագետի

Աշխատանքի ընդունեք SMM-ի պրոֆեսիոնալ մասնագետի բարձրակարգ փորձով, որպեսզի նա պատասխանատու լինի պրոֆիլների վարման համար: Թույլ տվեք նրան փոփոխություններ կատարել SMM ռազմավարության մեջ:

11. Օպտիմալացրեք կոնտենտը

Սոցիալական ցանցերում ձեր հրապարակումները չպետք է լինեն նույնը բոլոր ալիքների համար: Յուրաքանչյուր հաթակ օգտվողներին ներառում է տարբեր կերպ: Օպտիմալացրեք ձեր հաղորդագրությունները այնպես, որպեսզի նրանք համապատասխանեն ընտրված սոցիալական ցանցին:

12. Խառնեք կոնտենտը

Օգտագործեք կոնտենտի տարբեր ֆորմատներ. վիդեո, ֆոտո, ցիտատներ, անիմացիաներ և live-հրապարակումներ: Նախընտրեք քանակի որակը: Ցանցում հսկայական քանակությամբ կոնտենտը օգտագործեք առավել գետաքրքիր ձևաչափով, որպեսզի տարբերվեք:

13. Ավելացրեք բանալի բառեր և հեշթեգեր

Ինչպե՞ս իմանալ, թե դրանցից որոնք օգտագործել: Որոշեք, թե որ հեշթեգերն են պոպուլյար ձեր ոլորտում:

14. Օգտագործեք հղումներ

Մի սահմանափակեք ձեր սեփական էջի հղումները, օգտվողներին ուղարկեք դեպի իրենց համար օգտակար և ակտուալ գրառումներ:

15. Հետևեք մրցակիցներին

Բաժանորդագրվեք ձեր մրցակիցների էջերին և հետևեք նրանց հրապարակումներին: Այդպիսով դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես ստանալ մրցակցային առավելություն:

16. Աշխատեք չվաճառել

Մարդիկ կարող են դադարել հետևել ձեր հրապարակումներին, եթե դուք անընդհատ փորձում եք դրանք վաճառել: Դրա փոխարեն դուք պարզապես կարող եք ավելացնել գնացուցակի կամ ակցիայի մասին տեղեկատվության հղումը:

17. Սիրեք այն, ինչով զբաղվում եք

Հոգի ներդրեք ձեր գրառումներում և հրապարակեք միայն հետաքրքիր և համապատասխան կոնտենտ: Ձեր լսարանը կգնահատի դա: