Instagram-ի վիճակագրությունը փոքր բիզնեսի համար. 15 փաստեր

Լուսանկարներ և տեսանյութեր տարածելու համար նախատեսված այս ցանցը արագորեն տարածվում է աշխարհում օգտվողների շրջանում: Իսկ փոքր բիզնեսի սեփականատերերին այն առաջարկում է լայն հնարավորություններ՝ նպատակային լսարանի ներգրավման և բրենդի դիրքի ամրապնդման համար:

Instagram-ի վիճակագրությունը

Եթե դեռ կասկածում եք, ապա ուշադրություն դարձրեք Instagram-ի մասին այս 15  փաստերին, որոնց մասին պետք է իմանա փոքր բիզնեսի յուրաքանչյուր սեփականատեր:

1. Instagram-ի հավելվածը Google Play-ից ներբեռնել են ավելի քան 1 միլիարդ անգամ:
Քանի որ այն միայն Google Play-ից ներբեռնել են ավելի քան 1 միլիարդ անգամ: Այս աներևակայելի հանրաճանաչ հարթակը առաջարկում է փոքր բիզնեսին ստանալ լայն տարածում հաճախորդների խթանման և ներգրավման համար:
 
2. Z սերունդի 50%-ը  օգտագործում է Instagram-ը:
Եթե ձեր նպատակային լսարանը 13-19 տարեկան սերնդի ներկայացուցիչներ են, ձեզ օգտակար կլինի իմանալը, որ երիտասարդների 50 %-ը հետաքրքրված են Instagram-ով:
 
3. Instagram-ում կան 500 միլիոն ակտիվ այցելուներ
Instagram ամեն օր մտնում են ավելի քան 500 միլիոն մարդ, այնպես որ մեծանում է փոքր բիզնեսների պոտենցիալ հաճախորդների ներգրավման և շահագրգռված լսարան ունենալու հնարավորություններ:
 
4. Instagram-ում ֆրիլանս-ծախսերը 2017 թվականից հետո աճել է 4 անգամ
Fiverr-ի ուսումնասիրության համաձայն, Instagram-ում ֆրիլանս-ծախսերն ավելացել է ավելի քան 4 անգամ 2017-ի սկզբից սկսած: Եթե դուք ցանկանում եք աշխատել ֆրիլանսերների և այլ ընկերությունների հետ, սկսեք ներդրումներ կատարել Instagram-ում:
 
5. Instagram Stories-ը ունի 200 միլիոնից ավել ամենօրյա ակտիվ օգտվողներ 
Երբ ընկերությունը ներկայացրեց Instagram Stories ֆունկցիան, օգտվողները  անմիջապես սկսեցին օգտվել դրանից: Արդյունքում այն շատ արագ գրավեց ավելի քան 200 միլիոն ակտիվ օգտվողներ:
 
6. Օգտվողների կեսը հետևում են բիզնես-էջերի
Եվս մեկ փաստ, որը փոքր բիզնեսը չի կարող անտեսել: Օգտվողների 50%-ը հետևում է գոնե մեկ բիզնես-էջի:
 
7. Մարքեթինգի ազդեցությունը Instagram-ում
Շատ գովազդատուներ և փոքր բիզնեսի սեփականատերեր գումար են ներդնում մարքեթինգային առաջխաղացման համար: 2017թ.-ին Instagram-ում այս արդյունաբերությունը արդեն գնահատվել է 1.07 միլիարդ դոլար:
 
8. Երիտասարդների կեսից ավելին օգտվում են Instagram-ից
Եթե 18-29 տարեկան սպառողները ձեր թիրախային լսարանն են, ապա ձեզ հետաքրքիր կլինի, որ այդ տարիքային խմբի 55%-ը օգտագործում է Instagram-ը:
 
9. Instagram-ի օգտատերերը օրեկան լայքում են ավելի քան 4.2 միլիարդ հրապարակումներ:
Եթե ձեր բրենդը չկա այս պլատֆորմայում, ապա դուք չեք հայտնվի այս ցուցակում:
 
10. Instagram-ում ներգրավվածությունը ավելի բարձր է, քան Facebook-ում
Սոցցանցերը հիանալի պլատֆորմա են լսարանի հետ փոխազդեցության համար: Միևնույն ժամանակ Instagram-ն առաջատարի դիրքում է: 58 անգամ ավելի բարձր, քան Facebook-ը:
 
11. 21:00-ին հրապարակված տեսանյութերը ապահովում են փոխազդեցության ամենաբարձր ցուցանիշները
Եթե դուք ակտիվորեն խթանում եք ձեր բրենդը սոցցանցերում և ցանկանում եք ձեռք բերել ավելի շատ փոխազդեցություններ, ապա տեսանյութերը հրապարակեք ժամը 21:00: Սա ձեզ կապահովի 34%-ով ավել ռեակցիայով:
 
12. Google-ում միլիոնավոր հարցումներ վերաբերվում են Instagram-ին:
Ցանկանում ե՞ք, որ ձեզ ավելի արագ գտնեն Google-ում: Վիճակագրության տվյալներով ամսեկան 16 600 000 հարցումներ կապված են Instagram-ի հետ:
 
13. Ամեն օր Instagram-ում ներբեռնվում են միլիոնավոր նկարներ և տեսանյութեր:
Դուք գիտե՞ք, որ ամեն օր Instagram-ում ներբեռնվում է 95 միլիոն լուսանկար և տեսանյութ:
 
14. Օգտվողների 70%-ը բրենդները փնտրում են Instagram-ում
Վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն, օգտատերերի շուրջ 70%-ը բրենդները փնտրում է Instagram-ում: Եթե ձեր բիզնեսը չունի էջ Instagram-ում, ապա դուք կորցնում եք մեծ թվով պոտենցիալ հաճախորդներ:
 
15. Ամբողջ աշխարհում Instagram-ից օգտվում է ավելի քան 800 միլիոն մարդ
Եթե դուք ցանկանում եք ամրապնդել ձեր բրենդը միջազգային շուկայում, օգտագործեք այս արդյունավետ պլատֆորման: