Facebook-ում արդեն հասանելի է Watch-ը բոլոր օգտատերերի համար

Watch ծառայությունը մեկնարկվել է ԱՄՆ-ում մեկ տարի առաջ: Այն հնարավորություն է տալիս օգտվողներին գտնել հետաքրքիր շոուներ և հեղինակներ, շփվել ընկերների, երկրպագուների և նույնիսկ կոնտենտ ստեղծողների հետ:

Ահա թե ինչ կարող է առաջարկել Watch-ը.

  • Նոր տեսանյութեր որոնելու հարթակ
  • Հաղորդակցվել կոնտենտ ստեղծողների հետ
  • Հարմար բաժանորդագրություն սիրված էջերին
  • Հավանած տեսահոլովակները պահպանելու տեղ
  • Ad Breaks ծրագրիր կոնտենտի դրամայնացման համար

Նոր գործառույթը կարելի է գտնել  iOS-ի կամ Android-ի համար նախատեսված հավելվածներում, ինչպես նաև Apple TV-ում, Samsung Smart TV-ում, Amazon Fire TV-ում, Android TV-ում, Xbox One-ում և Oculus TV-ում: