Որո՞նք են աշխարհում ամենատարածված հեշթեգերը

Շատ հաճախ, երբ տարբեր սոցիալական կայքերում թերթում ենք հրապարակումներ կամ նկարներ, հանդիպում ենք վանդականիշով սկսվող բառերի, որոնք երբեմն օգտագործվում են՝ առանց լիարժեք պատրերացնելու դրանց հիմնական նպատակն ու նշանակությունը:

#Հեշթեգերը կոնտենտի համար պիտակի դեր են կատարում՝ թույլ տալով կոնկրետ թեմայով հետաքրքրված մարդկանց արագ գտնել դրան առնչվող բովանդակություն, երբ նրանք կսեղմեն ցանկացած հեշթեգի վրա: Հեշթեգերը հայտնի դարձան Twitter-ից, իսկ այժմ արդեն լայն տարածում ունեն այնպիսի սոցիալական հարթակներում, ինչպիսիք են Instagram-ը, Facebook-ը կամ  Pinterest-ը:

Ստորև ներկայացված հեշթեգերն աշխարհում ամենատարածվածն են, և դրանցով արվում ու ամեն վայրկյան թարմացվում են միլիոնավոր հրապարակումներ:

 #love #instagood #me #tbt #cute #follow #followme #photooftheday #happy #beautiful #selfie #picoftheday #like4like #instagramanet #instatag #smile #friends #fun #fashion #summer #instadaily #igers #instalike #swag #amazing #tflers #follow4follow #likeforlike #bestoftheday #l4l

Ինչպես երևում է, մեծ մասը վերաբերում է փոխադարձ գործողություններին, սակայն այս հեշթեգերով թոփում հայտնվել գրեթե հնարավոր չէ, ոչ էլ արդյունավետ է, քանի որ դրանից օգտվում են միայն զանգվածային հավանումներով ու հետևումներով զբաղվող էջերը, որոնց հետաքրքրում է ոչ թե կոնտենտը, այլ պատասխան գործողությունների քանակը:

Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանում եք օգտագործել միայն թեմատիկ հեշթեգեր ու միաժամանակ հավաքել օրգանական արձագանքներ: Իհարկե, այս եղանակը պրոֆեսիոնալ տեսանկյունից նախընտրելի չէ, սակայն կիրառել այն, թե՝ ոչ, որոշում եք ինքներդ:

Մեկ հրապարակման տակ կարելի է ավելացնել առավելագույնը 30 հեշթեգ, սակայն օպտիմալ քանակը 5-ն է: Թոփ դուրս գալու համար հաճախ կատարվում է հետևյալ հնարքը.

  1. Ավելացվում է նկար 30 տարածված հեշթեգերով,
  2.  Հեշթեգերը 5-10 րոպե անց ջնջվում են՝ փոխարինվելով ավելի պակաս տարածվածներով, որոնք ընդմիշտ մնում են հրապարակման տակ և արտահայտում են դրա բովանդակությունն ու նպատակը:

Այս բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ 10+ անվճար գործիքի Instagram-ի նկարների ու վիդեոների համար, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: