Անշարժ գույքի գործակալները գրավում են Instagram-ը

Այն, որ սոցիալական կայքերն աստիճանաբար վերածվում են առցանց խանութների ու արդյունավետ գովազդային հարթակների, գիտեն բոլորը: Ժամանակի ընթացքում հնարամիտ գործարարներն ու մարքեթոլոգները գտնում են հնարքներ՝ սոցցանցերում ներկայացնելու ու հաջողությամբ վաճառելու նույնիսկ ամենատարօրինակ ապրանքներն ու ծառայությունները: Իսկ այժմ նկատվում է նոր միտում. երիտասարդներն սկսել են անշարժ գույք ընտրել Ինստագրամից:

Հարթակը հրաշալի միջոց է դարձել  անշարժ գույքի գործակալների համար, քանի որ գունեղ լուսանկարները, ֆիլտրերը ու վիդեոհոլովակների միջոցով վիրտուալ  տուրեր անցկացնելու հնարավորությունը գրավել են հատկապես երիտասարդ օգտատերերին: 


Bank of America-ի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած երիտասարդների մեկ երրորդ մասը, նայելով իրենց հասակակիցների բեռնած գեղեցիկ նկարներին, գալիս է եզրահանգման, որ եթե նրանք կարող են ապրել գեղեցիկ տանը, ապա իրենք էլ են ի վիճակի կատարել այդ գնումը: Արդյունքում հետաքրքիր վիզուալիզացիան դրդում է գնում կատարել նաև նրանց, ովքեր ի սկզբանե ընդհանրապես մտադրություն չունեին:
Այս հարցում գործակալներին նույնիսկ հատուկ սարքավորումներ պետք չեն, քանի որ սմարթֆոններով հնարավոր է լինում ստանալ իրականից գեղեցիկ պատկեր: Ցանկալի տարբերակն ավելի արագ  գտնելու համար օգտագործվում են համապատասխան հեշթեգեր:

Այստեղ կա մասնագիտական մի առանձնահատկություն ևս. 22-37 տարեկան երիտասարդները շատ հաճախ հրաժարվում են տուն գնելուց այն պատճառով, որ վախենում են հիպոթեկային վարկի, տան հետ կապված ծախսերի պարտավորություններից, ու տան գնումը ասոցացնում են միայն ընտանիքի կազմման հետ: Այս ամենը հաշվի է առնվում գործակալ-բլոգերների կողմից, որոնք իրենց հետևորդներին պատմում և ցույց են տալիս՝ ինչպես կահավորել փոքրիկ տունը, լուծել տան առքուվաճառքի հետ կապված տարածված խնդիրները, ծանոթացնում են ինտերիերի ձևավորման թրենդների հետ ու պատասխանում նրանց հարցերին: Արդյունքում նրանք կարողանում են ներգրավել երիտասարդներին, որոնք ունեն ստաբիլ աշխատանք և տան գնման ավելի ձեռնտու պայմաններ կարող են ստանալ բանկից:

Հայաստանյան շուկայում այս միտումը դեռևս այդքան վառ չի նկատվում, սակայն համոզվա՛ծ եղեք, որ եթե Facebook-ում ակտիվ վաճառքը սկսվել է, շուտով Instagram-ն էլ կմիանա: 
Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես է աշխատում Ինստագրամը՝ որպես օնլայն խանութ, կարող եք
անցնել այս հղմամբ և ընլերցել մեր՝ «Ապրանքների գնման հնարավորություն Ինստագրամում» բլոգը:
Չմոռանա՛ք նաև հետևել մեր՝ անընդհատ թարմացվող
Ֆեյսբուքյան էջին, եթե ցանկանում եք ամենաառաջինն իմանալ ոլորտի նորությունները: Հղումն՝ այստեղ: