Instagram-ը գործարկեց իր պաշտոնական առևտրային էջը՝ @shop

Ինչպես նշել էինք մեր` «Ապրանքների գնման հնարավորություն Ինստագրամում»  բլոգում, որը հասանելի է այս հղմամբ, սոցիալական կայքը գլոբալ թարմացում էր առաջարկել՝ թույլ տալով գնումներ կատարել հենց ներսից, առանց որևէ այլ հարթակ այցելելու: Արդեն մի քանի որ է՝ Instagram-ը գործարկել է պաշտոնական @shop էջը, որում բեռնվում են հատուկ ընտրված վաճառողների էջերի նկարները:

Էջում տեղադրում են զարգացող բրենդների նկարները՝ առաջնահերթությունը տալով փոքր ու միջին բիզնեսին: Յուրաքանչյուր նկարին կցված է թեգ, և բոլոր ցանկացողները կարող են քլիք անել նկարին և գնել իրենց դուր եկած ապրանքը: Ցավոք, ոչ բոլոր երկրներում է հասանելի այս հնարավորությունը (ընդհուպ մինչև Ռուսաստանում չկա), և շատ ընկերություններ և SMM մասնագետներ անարդար են համարում այս խտրականությունը՝ ասելով, որ ճիշտ  կլիներ, եթե թարմացումը կա՛մ բոլորին հասանելի լիներ, կա՛մ ոչ ոք դրանից չկարողանար օգտվել:

Էջի նպատակն է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ փոքր ու միջին բիզնեսի սեփականատերերի համար, որոնք կկարողանան օգտագործել սոցկայքի ողջ պոտենցիալն իրենց աճն ապահովելու համար: Ինչպես տեսնում եք նկարներից՝ էջի տեսքն այնքան վառ է, որ կարող է ոգեշնչել նաև կոնտենտ ստեղծողների համար:

SMM ոլորտի այսօրվա նորությունը սա էր, իսկ եթե ցանկանում եք գրագետ վարել ձեր էջերը Ինստագրամում՝ խուսափելով արգելափակումներից, խորհուրդ ենք տալիս սեղմելով այս հղմանը՝ ընթերցել նաև մեր «Ինչու՞ չարժե արհեստականորեն ավելացնել հետևորդների ու հավանումների քանակը» բլոգը: