2,19 մլրդ ֆեյք էջ հեռացվել է Facebook-ից

Ցանկացած կայքի կամ հավելվածի համար, որքան էլ կարևոր է օգտատերերի քանակը, սակայն ամենաէական ցուցանիշը որակն է ու ակտիվությունը, ուստի բոլորն էլ խիստ ձևով վաղ թե ուշ սկսում են պայքարել կեղծ օգտատերերի դեմ, և Ֆեյսբուքը ևս չէր կարող անմասն մնալ այս ոլորտում իրականացվող բարեփոխումներից:

Այն, որ  Ֆեյսբուքում օրեցօր ավելանում էին կեղծ էջերը, չէր կարող աննկատ մնալ նույնիսկ կայքից քիչ օգտվողների աչքից, քանի որ կեղծանուններով, համացանցից բեռնված նկարներով էջերը ակտիվ կերպով ծավալում էին իրենց գործունեությունը այս սոցկայքում՝ նույնիսկ խախտելով սովորական օգտատերերի անդորրը: Իզուր չէ, որ այս հարցն աստիճանաբար սկսում է կարգավորվել նաև օրենքի շրջանակներում, քանի որ կեղծ օգտատերերը պարզապես սպամ տարածելուց, մասսայական հայտարարություններ կամ վաճառք անելուց զատ հանդիսանում են ապատեղեկատվություն տարածող ուժեղ օղակներ: Նրանց վրա հազարավոր գովազդատուներ անիմաստ բյուջե են ծախսում: Նրանք, օգտագործելով այլ մարդկանց անունն ու լուսանկարները, մինչ այժմ կարողացել են աննկատ կերպով հանդես գալ վերջիններիս անունից, և հայտնի չէ՝ ինչով են զբաղվել: Այսքանը բավարար չէ՞ հասկանալու համար ֆեյքերի էջերն արգելափակելու անհրաժեշտությունը ոչ միայն կայքի, այլև կամայական օգտատիրոջ համար:

Միայն 2019 թվականի առաջին եռամսյակում Facebook-ում արգելափակվել է 2,19 միլիարդ կեղծ հաշիվ, որը մոտ կրկնակի գերազանցում է 2018-ի վերջին եռամսյակի ցուցանիշը:

Ֆեյք էջերի զանգվածային ստեղծման ամենատարածված ձևն ավտոմատացված տարբերակն է, և սոցկայքը հասցնում է դրանք ջնջել նախքան այն պահը,  մինչ նրանք կհասցնեն վնաս տալ կայքին ու օգտատերերին: Այս պահի դրությամբ կեղծ հաշիվները կազմում են Facebook-ի ակտիվ ամսական լսարանի մոտ 5%-ը (119 միլիոն օգտատեր): Այս էջերի դեմ պայքարի շրջանակներում կայքը վերացնում է նրանց ոչ միայն գրանցման ընթացքում, այլև նոր գրանցված ժամանակ կամ գործունեության ընլթացքում:

Այնպես որ զգու՛յշ եղեք կեղծ հաշիվներից և ինքներդ էլ երբեք մի՛ բացեք կեղծ էջեր, քանի որ դրանք վաղ թե ուշ կհայտնաբերվեն ու կջնջվեն:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են 10 ամենաթանկ բրենդներն աշխարհում ըստ Forbes-ի, անապայման խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: