Complete the Look՝ նոր որոնողական գործիք Pinterest-ից

Հանրահայտ Pinterest-ը գործարկում է ինովացիոն գործիք վիզուալ որոնման համար, որը կոչվում է Complete the Look, ինչը թարգմանաբար նշանաում է ամբողջացրու տեսքը: Ինչպես նշում են այն ստեղծողները՝ ֆունկցիան մշակվել էր տնային դեկորի և նորաձևության բաժինների հետ աշխատելու համար:



 

Նոր ֆունկցիոնալը օգտատերերի համար առաջարկում է հետևյալ հնարավորությունները՝

  • Ծառայությունն օգտատերերին կանի ոճի վերաբերյալ ճիշտ առաջարկներ,
  • Կօգնի հագուստի և ինտերիերի պարագաների ճիշտ ընտրության հարցում,
  • Կսովորեցնի, թե որ առարկաներն են միմյանց հետ լավ համակցվում, որոնք՝ ոչ:

Խորհուրդներ տալիս ծառայությունը հաշվի է առնում այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են սեզոնը, մարդու կազմվածքի առանձնահատկությունները, դիզայնին վերաբերող էսթետիկ յուրահատկություններ, լուսավորություն և այլն:

Ըստ նախնական տվյալների՝ ընկերությունում իրականացվել են մի շարք փորձարկումներ, ու փորձագետները պնդում են, որ այս ծառայությունը իր անալոգներից զգալիորեն տարբերվում է իր ճշգրտությամբ: Պետք է նշել, որ վիզուալ գործիքների կատալոգից Pinterest-ի օգտատերերն առաջին անգամ կարողացել են օգտվել դեռևս 2017-ին: Հենց այդ ժամանակ գործարկվեց Lens կոչվող սերվիսը, որին հաջորդեց այլ օգնական ֆունկցիաների գործարկումը:

Իմիջիայլոց, Complete The Look վիզուալ որոնողական գործիքի պաշտոնական պրեզենտացիան տեղի կունենա Կալիֆորնայում՝ թեմատիկ խոշորագույն կոնֆերանսներից մեկում, սակայն որևէ կոնկրետ տեղեկատվություն դեռևս չկա ֆունկցիայի գործարկման մեկնարկի ամսաթվի ու տեղի վերաբերյալ:

Իսկ եթե հետաքրքրված եք հետաքրքիր ու օրիգինալ հավելվածներով, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ՝  իմանալու համար որոնք են 2019-ի ամենագեղեցիկ հավելվածներն ըստ Apple-ի: