Ո՞ր սոցիալական կայքերից են մարդիկ ամենաշատն օգտվում

Ժամանակի ընթացքում մարդկանց նախասիրությունները ամեն հարցում փոխվում են, ու բացառություն չէ նաև սոցիալական կայքերի ոլորտը: Հիշու՞մ եք, 10 տարի առաջ որքան էին մարդիկ տարված ռուսական Одноклассники-ով, ու թվում էր, թե նրա տարածումը հարատև է լինելու: Այսօր արդեն հազվադեպ են հանդիպում մարիդկ, ովքեր ամեն օր ստուգում են ok.ru-ի իրենց հաշիվը:



Սա է պատճառը, որ այս ասպարեզում ևս պարբերաբար անց են կացվում հետազոտություններ՝ պարզելու համար, թե որ կայքեր են ավելի հաճախ մուտք գործում մարդիկ ու, ինչու՞ ոչ, հասկանալ, թե որտեղ է հնարավոր հանդիպել թիրախային լսարանին, անել նրանց համապատասխան հրապարակումներ ու միշտ մնալ կապի մեջ:

GoodFirms ընկերությունը անց է կացրել հարցում, որպեսզի հասկանա, թե որ սոցիալական կայքերն են ամենապոպուլյարը:

Հարցմանը մասնակցել է սոցցանցերի 450 օգտատեր ամբողջ աշխարհից, ու ստացվել են հետևյալ արդյունքները՝

Աշխարհի մասշտաբով թոփ 3 կայքերը, ուր սոցկայքեր մտնող մարդիկ օգտվում են օրական նվազագույնը 1 անգամ՝

  • LinkedIn (հարցվողների 98,97%),
  • Facebook (95,45%),
  • YouTube (92,77%): 

Այն հարթակները, ուր մարդիկ օրվա մեջ մտնում են 10 և ավել անգամ՝

  • WhatsApp (27,89%),
  • Skype (27,27%),
  • LinkedIn (22,31%),
  • Facebook (19,63%):

 

Մարդիկ ամենաշատ ժամանակը իրենց օրվա մեջ անց են կացնում հետևյալ հարթակներում՝

  • Facebook (56,40%),
  • YouTube (50,41%),
  • Instagram (44,83%):

Իսկ դուք է՞լ եք այսքան հաճախակի օգտվում սոցիալական կայքերից: Եթե այնտեղ երբեմն հրապարակումներ եք անում, ապա խորհուրդ ենք տալիս նաև այս հղմանը սեղմել ու ծանոթանալ, թե որոնք են լավագույն ժամերը հրապարակումներ անելու համար: