3 կարևոր նորություն Ինստագրամից

Ինստագրամի օգտագործումը գնալով ավելի հետաքրքիր է դառնում թե՛ անձնական, թե՛ բիզնես էջերի համար, քանի որ հարթակը հանդես է գալիս նորամուծություններով, որոնց շնորհիվ մարդկանց ընդգրկվածությունը անընդհատ բարձրանում է: Այսօրվա բլոգը նվիրված է Ինստագրամին և այնտեղ սպասվող թարմացումներին: 

Նախ՝ սթորիների մասին.
Ըստ Conviva ընկերության հետազոտությունների՝  Instagram-ում բեռնված երկար սթորիներն ավելի բարձր ներգրավվածություն են ապահովում, քան կարճերը: Ընկերությունն այս եզրահանգմանը եկել է՝ ուսումնասիրելով 300 թոփ հաշիվներ և 13 000 սթորիներ: Ստացվել են հետևյալ առանցքային արդյունքները՝


•Եթե բրենդները ցանկանում են, որ սթորիները դիտվեն մինչև վերջ, ապա պետք է դրանց երկարությունը չգերազանցի 10 կադրը:
•Գոյություն ունի դրական կորելյացիոն կապ ներգրավվածության ցուցանիշի և սթորիների երկարության մեջ: Եթե բրենդին անհրաժեշտ է մեծացնել դիտողների քանակը, ապա նրանք պետք է հրապարակեն 15-25 կադր երկարությամբ սթորիներ:
•Այն սթորիները, որոնք հրապարակվել են առավոտյան, ավելի շատ են մինչև վերջ դիտվում՝ համեմատած նրանց, որոնք հրապարակվել են ցերեկը կամ երեկոյան:
•Մաքսիմալ շատ դիտվում են այն սթորիները, որոնք հրապարակվել են առավոտյան 9-ից 10-ը, քանի որ այդ շրջանում օգտատերերի ուշադրության համար տարվող մրցակցությունը ցածր է:
•Այն սթորիները, որոնցում կա պատասխանների ավելացման հնարավորություն, դիտվում են ավելի շատ, քան այն սթորիները, որոնց ո՛չ հնարավոր է նամակով պատասխանել, ո՛չ էլ էմոջիով արձագանքել:

Այսքանը սթորիների մասին, իսկ այժմ խոսենք տվյալների անվտանգությունից, որն այս պահին լուրջ խնդիր է դարձել Արևմուտքում: Դեռահասները սկսել են ինտենսիվ կերպով իրենց անձնական հաշիվները վերածել բիզնես էջերի՝ ցանկանալով փորձարկել չերևացող հավանումների ֆունկցիան: Իրականում այդ քայլով նրանք իրենց տվյալները՝ հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն, դարձրել են հանրային: 
Երիտասարդներին գրավում է նաև բիզնես էջերում հասանելի վիճակագրությունը, սակայն նրանք լիարժեք չեն գիտակցում պրոֆիլը բացելու հետևանքները: Արդյունքում 12-15 տարեկան մոտ 2 միլիոն դեռահաս անցում է կատարել բիզնես պրոֆիլների: 


Կապված տարիքի հետ՝ Ինստագրամում պատրաստվում է մեկ լուծում ևս. կարծես թե օգտատերերը ստիպված կլինեն կայքում գրանցվելիս նշել իրենց իրական տարիքը: Ավելի վաղ այս փուլում հնարավոր էր տարիքը լրացնելու մասը բաց թողնել: Այժմ այն օգտատերերը, որոնք 13 տարեկանից փոքր են կամ գրանցվելիս նշում են ոչ ռեալ տարիք (օրինակ՝ 105 տարեկան), չեն կարողանա օգտվել սոցկայքից: Եթե տարիքի ստորին շեմը հայտնի է, ապա վերին շեմի մասին դեռ տվյալներ չկան: Այս քայլով Ինստագրամը փորձում է  ուժեղացնել անչափահաս օգտատերերի տվյալների վերահսկողությունը:  

Իսկ մենք խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել նաև Instagram-ը նախքան էջն արգելափակելը կզգուշացնի օգտատիրոջը բլոգը, եթե հետաքրքրված եք ձեր էջի անխափան գործունեությամբ:
Իսկ եթե հետաքրքրված եք սոցկայքերում բիզնեսի առաջխաղացման ծառայություններով, հիշեցնենք, որ այդ գործը կարող եք վստահել Բրենդոնին, քանի որ վերջին տարիներին մեզ վարած տասնյակ էջերի գոհունակությունը  հավաստում է մեր թիմի պրոֆեսիոնալ ու արդյունավետ աշխատանքի մասին: SMM ծառայություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարին: