7 գիրք SMM-ի մասին, որ անպայման պետք է կարդալ

Ողջու՜յն, մեր բլոգի մշտական կամ նոր ընթերցող: Այսօր քեզ համար պատրաստել ենք մեր ժամանակաշրջանում ամենասիրված ու պահանջված մասնագիտություններից մեկի՝ սոցիալ մեդիա մարքեթինգի մասին գրքեր, որոնք բիզնեսի զարգացման գործում պետք են գալու ցանկացած ձեռնարկատիրոջ: Այստեղ հավաքված են ամենակարևոր տվյալները ու փաստերը, առաջխաղացման ամենահեռանկարային մեթոդներն ու գործիքները, ինչպես նաև իրականում փորձարկված մեթոդներ:



Дэн Кеннеди - Жесткий SMM: выжать из соцсетей максимум
Այստեղ կխոսվի այն մասին, թե ինչով է արդյունավետ SMM-ը տարբերվում դրանով զբաղվող ընկերությունների 99%-ից: Այս գրքի միջոցով SMM-ը լայքերի ավելացման գործիքից կվերածվի շահությաբերության աղբյուրի ու արագ կբերի իրական հաճախորդներ:


Майкл Стелзнер - Контент-маркетинг. Новые методы привлечения клиентов в эпоху интернета
Այս գիրքը նրանց համար է, ով երբևէ հիասթափվել է մարքեթինգից: Հեղինակը կիսվում է կայքում, բլոգում կամ սոցկայքերում հրապարակվող կոնտենտի տարբեր տեսակների միջոցով պոտենցիալ հաճախորդներին գրավելու գաղտնիքներով: Գիրքը կսովորեցնի՝ ինչպես պլանավորել կոնտենտի ստեղծման գործընթացը, ինչպես ընտրել ճիշտ հարթակներ դրա առաջխաղացման համար:


Игорь Манн - Маркетинг без бюджета
Գրքում դուք կգտնեք 50 արդյունավետ մարքեթինգային գործիք, որոնք հնարավոր է օգտագործել սահմանափակ բյուջեի պայմաններում: Ամենաարժեքավորն այն է, որ յուրաքանչյուր գործիքի համար նկարագիր է ներկայացված, պատմված է՝ ինչ անել և ինչպես: Սա անփոխարինելի գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս տնտեսելով ընկերության ռեսուրսները՝ հասնել մեծ արդյունքների:


Сергей  Щербанов - Партизанский маркетинг в социальных сетях
Այս գիրքը SMM մենեջերին մանրամասն կպատմի, թե ինչ է պետք անել, ինչպես և երբ: Այստեղ քննարկվում է նաև կոնտեքստային գովազդը, օֆֆլայն աշխատանքի հիմունքները, աշխատակիցների սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները, պլանավորման և ինքնամոտիվացման ճիշտ կարգը:


Instagram для бизнеса: 40 хаков и готовых решений
Այս պարզ ու հասկանալի ուղեցույցը կպատմի նկարների ձևավորման և գովազդի մասին: Այս ձեռնարկում կգտնեք առաջմղման ռազմավարություններ, կրեատիվ մտքերի որոնման աղբյուրներ, նկարների հետ աշխատելու նրբություններ, բլոգերների հետ աշխատանքի գաղտնիքներ: Կպատմվի նաև այն մասին, թե ինչ տեսակի հաշիվ է պետք ընտրել, ինչպես է պետք սահմանել ճիշտ նպատակներ ու վաստակել հետևորդների վստահությունը, ինչպես են աշխատում հեշթեգերը և այլն:


Практикум по видеорекламе: настройки, кейсы, продакшн
Ինչպե՞ս է աշխատում վիդեոգովազդը, ինչու՞ է անհրաժեշտ, որ ձեր հոլովակները տեղադրվեն YouTube-ում, ինչպե՞ս բազմամիլիոնանոց լսարանից գտնել հենց ձեր գնորդներին: Այս հարցերի պատասխանները կգտնեք Ingate և Another Point ընկերությունների մասնագետների կողմից թողարկված գրքում: Դուք կսովորեք, թե ինչպես է պետք վիդեոհոլովակները ծառայեցնել  բիզնեսի շահերին, ինչի՞ց սկսել գործը, ինչպե՞ս արդյունք ստանալ, ինչպիսի՞ կոնտենտն է իսկապես հետաքրքիր օգտատերերի համար և այլն:


Рустам Назипов - Таргетированная реклама в социальных сетях. Полное руководство
Այս գիրքը նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ,թե ինչպես է պետք թիրախավորված գովազդ դնել Facebook-ում, ВКонтакте-ում, Одноклассники-ում և այլ սոցկայքերում: Հիմնական նպատակն է ընթերցողներին ցույց տալ գովազդի տրամաբանությունը և բացատրել, թե ինչպես է ամեն ինչը կառուցված կայքի սեփականատերերի տեսանկյունից: Սխեմայի ընկալումը թույլ կտա ներգրավել ավելի շատ հաճախորդների ու ծախսել ավելի քիչ ժամանակ ու գումար:


Այսօրվա համար այս գրքերն էինք առանձնացրել: Իհարկե, ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն բավականին լավ արդյունքների հնարավոր է հասնել՝  սկսելով այս ցանկից: Ուստի սկսե՛ք ուսումնասիրել այս հետաքրքիր ոլորտը, իսկ մենք կառաջարկենք ընթերցել նաև «13 օգտակար խորհուրդ՝ վերցված մարքեթինգային գրքերից» բլոգը: