Instagram-ը գործարկել է Threads հավելվածը

Instagram-ը հայտարարեց նոր հավելվածի՝ Threads-ի մասին, որն իրենից ներկայացնում է առանձին հարթակ Ինստագրամի «մոտ ընկերների» ցուցակի մարդկանց հետ շփվելու համար: Ծառայությունը թույլ է տալիս նրանց հետ կիսվել նկարներով, վիդեոներով, սթորիներով և ստատուսներով: 

Հիշեցնենք, որ մոտ ընկերների ցանկ կազմելու հնարավորությունը Instagram-ում հայտնվել էր 2018-ի աշնանը: Դրա շնորհիվ սթորի ստեղծելիս մարդը կարող է այն հրապարակել կոնկրետ մարդկանց համար, որոնք ներառված են մոտ ընկերների ցանկում: Այժմ այս ցանկի մարդկանց հետ շփվել կարելի ոչ միայն Instagram-ում, այլև Threads-ում: Վերջինս արդեն հասանելի է iOS-ի և Android-ի օգտատերերի համար:

Հավելվածում կա 3 հիմնական ռեժիմ՝


•    Հավելվածը բացելիս առաջին էկրանին ավտոմատ միանում է տեսախցիկը, որպեսզի օգտատերը կարողանա առանց ֆիլտրի նկարներ ու հոլովակներ նկարահանել ու կիսվել դրանցով ընկերների հետ: Էկրանի ստորին մասում օգտատերը կկարողանա պահպանել այն ընկերների էջերի հղումները, որոնց հետ ամենից հաճախն է ինչ-որ բանով կիսվում:
•    Երկրորդ էկրանը ներառում է մտերիմներից ստացված մուտքային հաղորդագրությունները: Threads-ում հասանելի են խմբային չատերը, սակայն դրա բոլոր անդամները պետք է ներառված լինեն մոտ ընկերների ցուցակում:
•    Երրորդը ստատուսների էկրանն է: Օգտատերը կարող է ընտրել էմոձի ու արդեն պատրաստի արտահայտություններից որևէ մեկը, ինչպես նաև գրել սեփական տեքստը: Այստեղ կա մի հետաքրքիր ֆունկցիա. օգտատերը կարող է ընտրել, թե որքան ժամանակ է ցանկանում, որ հասանելի լինի իր ստատուսը՝ 1-4 ժամ: Կա նաև ավտոմատ ստատուսի հնարավորություն,  երբ այն կթարմացվի օրվա ընթացքում՝ կախված օգտատիրոջ գտնվելու վայրից (տուն, աշխատավայր և այլն): Բայց Instagram-ում խոստանում են չպահպանել ու չհրապարակել օգտատիրոջ հստակ կոորդինատները:
Threads-ը որոշակի տարրեր ունի՝ վերցված Snapchat-ից: Instagram-ի արած հայտարարությունից հետո Snap-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 5%-ով՝ արժենալով 14,05$: 
Threads-ը Instagram-ի՝ առանձին մեսինջեր թողարկելու առաջին փորձը չէ: 2019թ. հունիսին Ինստագրամը փակեց հաղորդագրություններով փոխանակման Direct հավելվածը, որը սկսել էր թեստավորել 2017-ին: 


Այսքանը Ինստագրամի հերթական նորույթի մասին, ի՞նչ եք կարծում, կօգտվե՞ք հավելվածից ձեր մտերիմների հետ շփվելու նպատակով, թե՞ կնախընտրեք այլ հարթակներ:
Կիսվե՛ք մեզ հետ ձեր կարծիքներով, իսկ մենք հիշեցնում ենք, որ պատրաստել ենք շատ հետաքրքիր նյութ նաև Facebook-ի մասին՝«AR, խաղեր և հարցումներ. գովազդի 3 նոր ֆորմատ Facebook-ում»:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինտերնետ մարքեթինգի միջոցով զարգացնել իրենց բիզնեսը, Բրենդոնն առաջարկում է PPC գովազդի և SMM ծառայություններ: Ցանկանու՞մ եքիմանալ մանրամասներ, զանգահարե՛ք 055 99 90 15 հեռախոսահամարին կամ գրե՛ք [email protected] հասցեին, և մեր թիմը կկազմակերպի Ձեր բրենդի առաջխաղացման հարցերը սոցիալական կայքերում ու հազարավոր հարթակներում (վիդեոհոսթինգներ, բջջային հավելվածներ, կայքեր):