Instagram. սթորիների հրապարակում միայն ձեր ցանկացած հետևորդների համար

Հաճախ սթորիներում որևէ բան հրապարակելիս մենք դա չենք անում պարզապես այն պատճառով, որ չենք ուզում բոլոր հետևորդները դա տեսնեն: Այս հարցի լուծումն էլ շուտով կարծես թե նախատեսվում է՝ շնորհիվ Ինստագրամի նոր ֆունկցիայի, որով օգտատերերը կկարողանան ցուցադրել տարբեր սթորիները իրենց հետևորդների ցանկում ներառված տարբեր մարդկանց: 

Instagram-ը թեստավորում է խմբային սթորիների նոր ֆունկցիան, որը ևս հայտնաբերվել է արդեն շատերիս հայտնի Ջեյն Մանչուն Վոնգի՝ սոցկայքերով հետաքրքրված անկախ փորձագետի կողմից: Նա այս նոր հատկությունը գտել է հավելվածի թեստային տարբերակներից մեկում: 

Վոնգի սքրինշոթներում երևում է, որ սթորիներում նկար կամ վիդեո հրապարակելուց առաջ օգտատերը կարող է ընտրել, թե կոնկրետ ովքեր կարող են տեսնել այն՝ բոլոր օգտատերերը, մոտ ընկերները կամ հետևորդների կոնկրետ խմբի անդամները: Այսպիսի մի քանի խումբ հնարավոր կլինի ստեղծել:
Սա հնարավորություն կտա միաժամանակ տարբեր սթորիներին տալ տարբեր մարդկանց տեսանելի լինելու հնարավորություն, ինչն օգտակար է հատկապես այն դեպքում, երբ հետևորդների շրջանում կան տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ: Այսպիսով նրանք կտեսնեն հենց այն սթորիները, որոնք իրենց համար հետաքրքիր են: 
Instagram-ի ներկայացուցչությունն այս մասին որևէ մեկնաբանություն չի արել ու որևէ կերպ այս ֆունկցիայի մասին հայտարարությամբ հանդես չի եկել: Facebook-ը, որին պատկանում է Instagram-ը, այս ֆունկցիան գործարկել էր դեռևս 2018-ի դեկտեմբերին, սակայն 2019-ի սեպտեմբերին փակել է այն:
Իսկ ի՞նչ կարծիքի եք այս մասին, արդյո՞ք պետքական ֆունկցիա չէ սա ոչ միայն անձնական, այլև բիզնես էջերի համար: Միշտ էլ առաջանում մարդկանց որևէ խումբ առանձնացնելու անհրաժեշտություն, սակայն բացի մտերիմների ցուցակից այդ հնարավորությունը այլ կերպ չի տրվում: Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես շփվել միայն այն ընկերների հետ, որոնց ներառել եք մտերիմների ցանկում, խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստած «Instagram-ը գործարկել է Threads հավելվածը» բլոգը:

Ցանկանու՞մ եք արդյունավետ կերպով զարգացնել Ձեր բրենդը, ապա կարող եք վստահել մեզ դրա առաջխաղացումը սոցկայքերում, որոնողական համակարգերում, վիդեոհարթակներում և հազարավոր կայքերում: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ՝ մեզ տեղեկատվություն փոխանցել ցանկանալու դեպքում լրացնելով բրիֆը կամ պարզապես զանգահարել մեզ 055 99 90 15 հեռախոսահամարով:

Համոզվելու համար մեր կատարած աշխատանքի որակի մեջ՝ կարող եք անցնել այս հղմամբ կամ սեղմել նկարին՝ ուսումնասիրելու համար Բրենդոնի կողմից առաջխաղացվող Local's cofee & eatery-ի էջը: