Ինստագրամի դիմակներ. ստեղծի՛ր ու կիրառի՛ր դրանք բիզնեսում

Դիմակները այս տարի Ինստագրամի գլխավոր թրենդն են, և դա շնորհիվ լրացված իրականության էֆեկտի, որի պահանջարկն օրեցօր մեծանում է: Համաձայն IDC-ի տվյալների՝ 2019թ. AR և VR շուկան կկազմի 20,4, իսկ 2023թ. արդեն 94,63 միլիարդ ԱՄՆ դոլար:
Դիմակներ կարող են ստանալ ոչ միայն բրենդները, այլև սովորական օգտատերերը, ու որպեսզի հետ չմնանք և ոչ մի թրենդից, այսօր պատրաստել ենք նյութ հենց դիմակների մասին:

Ինչո՞վ կարող են դիմակներն օգտակար լինել բիզնեսի համար:


1. Վիրուսային են
Այսօր սթորիներն ավելի հաճախ են նայում, քան հրապարակումները, հետևաբար, այստեղ ավելի է հավանական, որ դիմակը կնկատվի հետևորդների կողմից: Օգտատերը տեսնում է այն, հետաքրքրվում դրանով, մտնում է, նայում, օգտագործում իր սելֆիի մեջ, որից հետո նույնն անում են նրա հետևորդները: Սա հետագայում գնալով մեծացնում է ձեր հաշվի հետ փոխազդեցությունների քանակը:


2. Անվճար գովազդ
Եթե չեք կարող ինքնուրույն դիմակ ստեղծել, որոշակի գումար հատկացրեք գործակալություններին կամ անհատ դիզայներներին, ու նրանք դա կանեն ձեր փոխարեն: Մեկ անգամ գումար չխնայելով այս գործիքի վրա՝ հետագայում նվազագույնը կապահովեք հետևորդների անվճար ներհոսք դեպի ձեր էջ: Դիմակն օգտագործող յուրաքանչյուր օգտատիրոջ սթորիի վերին ձախ անկյունում կերևա բրենդի՝ որպես դիմակը ստեղծողի անունը:


3. Փորձելու հնարավորություն
Սա իդեալական լուծում է հագուստի, գեղեցկության պարագաների և դաջվածքների սրահների համար: Վառ օրինակ է Kylie Cosmetic-ի դիմակների կիրառումը LipKit հանրահայտ շրթներկերի համար, որի գույները հնարավոր է առցանց փորձել: 

Որոշ բրենդներ է՛լ ավելի հեռու են գնացել: Օրինակ՝ Infiniti-ն թողարկել է սահմանափակ թվով հագուստի տեսականի, որը հնարավոր է փորձել հենց Ինստագրամում՝ GIF որոնման մեջ փնտրելով Infiniti:

4. Առաջխաղացում բլոգերների միջոցով
Սրա համար հարկավոր է գտնել ձեր թիրախային լսարանին համապատասխան լսարան ունեցող բլոգերների ու խնդրել նրանց տարածել դիմակը իրենց սթորիներում: Սա օգնում է արագ ամրապնդել մարդկանց շրջանում ձեր բրենդը, ու մենք այստեղ ևս հանգում ենք 2-րդ՝ անվճար գովազդի կետին:
AR-ի թեման շարունակելով՝ հիշեցնենք , որ պատրաստել էինք նաև «Instagram-ը թեստավորում է ապրանքները վիրտուալ փորձելու ֆունկցիան» բլոգը, ուստի խորհուրդ ենք տալիս շարունակել  ընթերցանությունն այնտեղ:

Իսկ մենք հիշեցնում ենք, որ մատուցում ենք պրոֆեսիոնալ SMM ծառայություններ, որոնց արդյունավետության մեջ համոզվել են մեր  տասնյակ հաճախորդները: Ցանկանու՞մ եք զարգացնել  ձեր բիզնեսը սոցկայքերի միջոցով, ծանոթացե՛ք մանրամասներին` զանգահարելով 055 999 015: